«Գրենլանդիայի վերաբերյալ շատ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել». Թրամփ

«Գրենլանդիայի վերաբերյալ շատ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության վերաբերյալ բանակցությունները սկսվել են և արդեն հանգեցրել են բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության։
«Մենք սկսել ենք բանակցությունները, և կարծում եմ, որ շատ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», – լրագրողներին ասել է Թրամփը։

Այսպես է ամերիկացի առաջնորդը պատասխանել այն հարցին, թե արդյոք նա քննարկել է Գրենլանդիան եվրոպական երկրների ղեկավարների հետ։

«Նրանք (եվրոպական կառավարությունները – խմբ.) ցանկանում են տեսնել սա իրականացված (ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գործարքի – խմբ.): Եվ ես կարծում եմ, որ դա հիանալի գործարք կլինի բոլորի համար, շատ կարևոր գործարք», – հավելել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե ինչ համաձայնեցված հարցեր է քննարկում կամ ում հետ են ընթանում բանակցությունները։
Թրամփը կրկնել է, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։
«Կարծում եմ՝ մենք այնտեղ գործարք կկնքենք», – նշել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Comment