Շնորհավորել և պարգևատրել եմ մեր ուժեղներին 2025-ին ցույց տված արդյունքների համար. Հարությունյան

Այսօր շնորհավորել և պարգևատրել եմ մեր ուժեղներին 2025-ին ցույց տված արդյունքների համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:   «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում այս մեկ տարին անհրաժեշտ էր խորությամբ հասկանալու իրավիճակը, որոշումներ կայացնելու արմատական փոփոխությունների վերաբերյալ, որպեսզի Երևան 2027-ի աշխարհի առաջնության ժամանակ և Օլիմպիական խաղերին ունենանք շատ մեդալներ»:

«Առավոտը» նոր տարում կշարունակի անել այն, ինչ փորձել է անել միշտ՝ լսել տարբեր ձայներ, բայց չկորցնել սեփականը

«Առավոտի» սիրելի՛ ընթերցողներ, 2025 թվականը մեզ համար դարձավ մի տարի, որը դժվար էր շրջանցել առանց հարցեր տալու․ ինչպե՞ս ենք ապրում, եւ ամենակարեւորը՝ ինչպե՞ս ենք փորձում հասկանալ իրականությունը։ 2025-ը նաեւ հիշեցրեց, որ լրագրությունը միայն նորություն փոխանցելը չէ։ Դա հիշողություն է, համատեքստ եւ ընթերցողի նկատմամբ հարգանք։ Տարին լի էր ցավոտ թեմաներով, լարված զարգացումներով, հիասթափություններով, բայց նաեւ՝ հանրային … Read more

Անսովոր համի բացահայտում | Radar Armenia

Radar Armenia-ն ներկայացնում է համաշխարհային խոհանոցում մեծ պահանջարկ վայելող ուտելիքներն ու դրանց բաղադրությունը։ Կարո՞ղ ես պատրաստել ինքնուրույն և ընտանիքի հետ վայելել ջերմությունը, լավագույն համն ու պահի բերկրանքը։ Այս անգամ կներկայացնենք համեմված քաղցր-թթու կողիկներ։ Բաղադրիչներ 2,25 կգ կողիկներ 1 թեյի գդալ կարավայի սերմեր 1 թեյի գդալ համեմի սերմեր 1 թեյի գդալ սամիթի … Read more

Ուժեղացված հերթապահությունը հանրապետության ճանապարհներին շարունակվելու է նաև տոնական օրերին – Tsayg

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները, հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ձմեռային սպասարկման աշխատանքներ (ձնամաքրում, ճանապարհների մշակում աղ-ավազով)։ Ուժեղացված հերթապահությունը շարունակվելու է նաև տոնական օրերին։ «Հարգելի վարորդներ, հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, … Read more

Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. շենքեր ու տներ հոսանքազրկվել են

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Այս պահին հրշեջներին հաջողվեց մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս, այդ թվում՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության … Read more

Խոստանում եմ ձեզ՝ սա կլինի միասնության տարի, մի տարի, երբ Հայաստանը կրկին ուժեղ կլինի. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Խոստանում եմ ձեզ՝ սա կլինի միասնության տարի, մի տարի, երբ Հայաստանը կրկին ուժեղ կլինի։ Սա կլինի հայ ժողովրդի տարին։ Ամանորի տեսաուղերձում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ 2026-ը լինելու է վճռորոշ մեր երկրի զարգացման համար, շատ կարևոր իրադարձություններ են ունենալու, որոնք կանխորոշելու են մեր երկրի ապագա կյանքը։

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը չի ​​ձգտում Իրանի հետ լարվածության սրացմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ Իրանը չի ցանկանում սրացում Իսրայելի հետ։ «Մենք չենք ձգտում սրացման։ Հուսով եմ՝ նրանք էլ չեն ձգտում», – ասել է Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Իրանը վերջերս հրթիռային փորձարկումներ է իրականացրել։ «Հուսով եմ՝ նրանք այդ սխալը չեն թույլ տա», – ընդգծել է Իսրայելի վարչապետը։ … Read more