Պիտի սրբագրվի՛ այս կործանարար ընթացքը, դադարե՛ն եղբայրադավության քայլերը. Վեհափառ Հայրապետ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորին ընդառաջ հանդես է եկել Հայրապետական ուղերձով։Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական մեր սերն ու օրհնությունը, սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն մեր հայրենիքին, խռովահույզ մեր ողջ ժողովրդին։ … Read more