ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահի անունով կեղծ օգտահաշիվ
WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը: Խնդրում ենք՝ չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ անձնական տվյալ։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ