«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Է.Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։  Արդյունքում՝ հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի միջից հայտնաբերել են թմրանյութի նմանվող, սպիտակ զանգված: Է.Հ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից … Read more

Նոր քրեական գործ՝ Գրիգորի Խաչատուրովի դեմ. միջպետական հետախուզում է հայտարարվել

«Ազատություն». Նոր քրեական գործ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: Իրավապահները միջպետական հետախուզում են հայտարարել երկրից գործերով բացակայող Խաչատուրովի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրերս, երկու հոդվածով: 48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով: Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն … Read more

Կրիպտոբորսաների առևտրային ծավալները նվազել են՝ հասնելով հունիսից ի վեր նվազագույնին

Նոյեմբերի ընթացքում կենտրոնացված բորսաների (CEX) առևտրի ծավալը նվազել է մինչև $1,59 տրիլիոն, ինչը հունիսից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Այս թիվը 26.7% պակաս է, քան հոկտեմբերին գրանցված $2,17 տրիլիոնը, հայտնում է The Block-ը։Առավել մեծ ծավալը կրկին գրանցվել է Binance բորսայում՝ $599,34 մլրդ, սակայն դա նույնպես 25.8% նվազ է հոկտեմբերյան $810,44 մլրդ-ից։ Դեցենտրալիզացված բորսաների (DEX) առևտրային … Read more

Ավարտվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը. որքան թեքահարթակ է կառուցվել

Երևանում ավարտվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը: 12 վարչական շրջանների  286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ: Կարևորելով ծրագրի իրագործումը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի շարք նկատառումներ է արել:«Շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել և կարևոր էր, որ ամրագրվեց, որ ծրագիրը պետք է լինի համակարգային, այսինքն՝ ամբողջական լուծումներ են տրվել, բայց տեղ-տեղ թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել՝ … Read more