Նոր քրեական գործ՝ Գրիգորի Խաչատուրովի դեմ. միջպետական հետախուզում է հայտարարվել

«Ազատություն». Նոր քրեական գործ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: Իրավապահները միջպետական հետախուզում են հայտարարել երկրից գործերով բացակայող Խաչատուրովի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրերս, երկու հոդվածով: 48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով:

Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է: Այսինքն՝ Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն կալանավորի: Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այս որոշումը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին մեկ այլ գործով էլ է անցնում, որի քննությունը դատարանում է: Այն առնչվում է պաշտպանության նախկին նախարարար Սեյրան Օհանյանի գործին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment