Iravaban.net-ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող՝ Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ՝ այն «Դեղերի մասին» օրենքի գործող դրույթներին համապատասխանեցնելու նպատակով։ Նախագիծը ներառված է Առողջապահության նախարարության 2026 թվականի երկրորդ կիսամյակի առաջնահերթությունների ցանկում։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (այսուհետ՝ որոշում) նախագիծը ներառված է Առողջապահության նախարարության 2026 թվականի 2-րդ կիսամյակի առաջնահերթությունների ցանկում, ինչպես նաև նախապատրաստվել է՝ ի կատարումն ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-343-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի:
Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող գործող իրավական ակտը համապատասխանեցնել գործող «Դեղերի մասին» օրենքի դրույթներին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող գործող իրավական ակտի համապատասխանեցումը գործող «Դեղերի մասին» օրենքին:
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.5-րդ կետով սահմանված հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված բարձր որակի ծառայությունների մատուցումից, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսանում է անվտանգ, որակյալ և արդյունավետ դեղերով բնակչության ապահովումը: