ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մարտիրոսյանին վերանշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում: