Ինդոնեզիայում լեռան գագաթին հայտնաբերել են ռադարներից անհետացած ինքնաթիռը

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում Բուլուսարաունգ լեռան գագաթին փրկարարները գտել են ռադարներից անհետացած «Ինդոնեզիայի ավիափոխադրող» ընկերության ինքնաթիռը, հաղորդում է Antara-ն: Ինդոնեզական Detik լրատվական կայքը հայտնել է, որ շաբաթ օրը Հարավային Սուլավեսի նահանգի Մարոս Ռեջենսի քաղաքի մոտակայքում կապը կորել է Indonesia Air Transport-ի ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռում եղել է 11 մարդ, այդ թվում՝ անձնակազմի ութ անդամ։ «ATR 42-500 … Read more

Երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել․ նրանցից մեկը քթի վնասվածքով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News Հունվարի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի բակում դասընկերոջ կողմից քթին հարվածելու հետևանքով «Քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով, քթային արնահոսություն» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել … Read more

Գերիների յուրաքանչյուր վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ․ Սիրանուշ Սահակյան

Մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձը Բաքվից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Հատկապես կարևոր էր այս փուլում, քանի որ վերջին վերադարձն ունեցել էինք 2023 թվականին։ Այս ազատ արձակումը հույս է առաջացնում, որ կարող է շարունակական լինել»,- նշեց նա։ Սահակյանի խոսքով՝ գերիների յուրաքանչյուր վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ։ «Ուստի, … Read more

Երբ եկեղեցու ներքին հարցերը փորձում են դարձնել դատական քննության առարկա, դա այլևս իրավունքի կիրառում չէ, այլ իրավունքի աղավաղում և վտանգավոր նախադեպ պետության համար

18.01.2026 | 12:06 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարիներ առաջ իմպերատիվ կերպով ձևավորել է մի դիրքորոշում՝ «պետությունը և դատարանները չունեն և չեն կարող ունենալ իրավասություն խառնվելու եկեղեցու ներքին կյանքին, այդ թվում՝ հայրապետական տնօրինությանը, առաջնորդության կամ ներքին կառավարման հարցերին»։ Hasan and Chaush v. Bulgaria, Holy Synod of the Bulgarian Orthodox Church v. Bulgaria և հարակից գործերով ՄԻԵԴ-ը բաց տեքստով … Read more

Ձևավորումից մինչ օրս Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են հանցագործության 146 դեպք

Նոյեմբերի 1-ին գործարկվեց Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից վերջինը՝ նոր ոճ և ձեռագիր բերելով ներքին անվտանգության համակարգին։ Հայտնում է ՆԳՆ-ն։ Մինչ ծառայության մեկնարկը՝ անձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստման գործընթաց: Միջազգային ստանդարտներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված ծառայողներով Ոստիկանության գվարդիան հանրապետությունում այսօր իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունը։ Եվ այս կարճ ժամանակահատվածում հանցավորության դեմ … Read more

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Մարտունի, հանդիպել քաղաքացիների հետ

Մարզային հանդիպումները շարունակվում են, գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում: « «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ այցելեցինք Մարտունի, որտեղ ունեցանք հանդիպում մեր հայրենակիցների հետ։ Պատասխանեցինք մեզ ուղղված բազմաթիվ հարցերի, լսեցինք նրանց մտահոգությունները, առաջարկությունները։ Եվ քննարկելով, օբյեկտիվ գնահատելով ստեղծված իրավիճակը՝ ներկայացրինք մեր ծրագրերը, գործողությունները հետագայում»,-գրել է Օհանյանը:

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ – CIVILNET

Հայաստանի տարածքում հունվարի 18-ին, ժամը 11։30-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Կապան ավտոճանապարհը և Ջերմուկի խաչմերուկից Սիսիան փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների … Read more

Փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է. Արտավազդ Սահակյանի որդու ուղերձը

Մարդը ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ իր արածը շարունակում է ապրել ուրիշների մեջ։ Քանի դեռ փոխանցված արժեքները գործում են, սովորեցրածը՝ կիրառվում, իսկ տվածը՝ վերադարձվում կյանքին։ Ինձ համար սա ունի շատ հստակ իմաստ․ ամեն անգամ, երբ մի ձեռք փրկվում է, երբ մի վերջույթ պահպանվում է, երբ հիվանդի կյանքը բարելավվում է պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության … Read more

Երևանում բախվել է հինգ մեքենա. կան տուժածներ

Հունվարի 17-ին` ժամը 22։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Kia, … Read more

«Երկիր կառուցած մարդը…». բացվել է ճարտարապետ Սոս Մանուկյանի 115-ամյակին նվիրված ցուցահանդես

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում բացվել է նոր ցուցահանդես՝ «Երկիր կառուցած մարդը…» խորագրով: «Երկիր կառուցած մարդը…». բացվել է ճարտարապետ Սոս Մանուկյանի 115-ամյակին նվիրված ցուցահանդես Ցուցահանդեսը նվիրված է 20-րդ դարի նշանավոր հայ ճարտարապետ Սոս Մանուկյանի ծննդյան 115-ամյակին: «Երկիր կառուցած մարդը…». բացվել է ճարտարապետ Սոս Մանուկյանի 115-ամյակին նվիրված ցուցահանդես Այն ներկայացնում է հեղինակի մասնագիտական ուղին՝ … Read more