Հայաստանի տարածքում հունվարի 18-ին, ժամը 11։30-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Կապան ավտոճանապարհը և Ջերմուկի խաչմերուկից Սիսիան փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Բաղրամյանի, Ապարանի, […]