Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ «Կիևն է արգելակում խաղաղ կարգավորումը»

Քաղաքականություն 15.01.2026 | 15:56 Կրեմլը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ «Կիևն է արգելակում  հակամարտության խաղաղ կարգավորումը», և որ ժամանակն է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշում կայացնի, գրում է Ինտերֆաքսը։ «Այստեղ մենք կարող ենք իսկապես համաձայնվել [Թրամփի կարծիքի հետ]։ Դա իսկապես այդպես է։ Նախագահ … Read more

Երևանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածը կվերակառուցվի

Կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Ֆլորա-1» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն: Ըստ հիմնավորման՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին է ներկայացրել Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում գտնվող հողամասի նկատմամբ ներդրումային ծրագիր: «Օրիենթ Կաֆե» ՍՊ ընկերությունը պարտավորվում է ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Ֆլորա-1» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո … Read more

Սա հաբրգածություն է և բեսպրեդել. Նաիրա Զոհրաբյանը՝ պարգևավճարների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների ստացած բարձր պարգևավճարների թեման երեկվանից ակտիվորեն քննարկվում է հանրային դաշտում։ «Հետք»-ի հրապարակումից հետո, ըստ որի՝ վարչապետը միայն 2025 թվականի առաջին կիսամյակի համար ստացել է շուրջ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար, իսկ լրացուցիչ՝ ևս մոտ 1 մլն 970 հազար դրամ, արձագանքները չեն դադարում։ Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է նախկին … Read more

Նիկոլը կարող էր ավելի շատ գերիներ բերել, բայց չի արել․ հարցում

Նախօրեին Բաքվից Հայաստան վերադարձան 4 գերիներ՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիֆ Խաչատրյանը և Վիգեն Էուլջեքյանը։ Ինչի՞ դիմաց են ազատ արձակվել 4 հայ գերիները․Բաքվի բանտերում պահվող տասնյակ գերիներ մինչև այժմ հայրենադարձվել են քաղաքական տարբեր պայմանավորվածությունների շրջանակում։ Արդարադատության նախարարությունը հաղորդեց՝ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիներ՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինը, Թուրքիայի միջոցով փոխանցվել … Read more

Վարշավայում մնացած ՀՀ քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ Երևան. ՀՀ-ն չի օգնում

Լեհական «LOT» ավիաընկերության չվերթի չեղարկման պատճառով Վարշավայի օդանավակայանում մնացած ուղևորները դեռ չեն կարողանում վերադառնալ Երևան։ Այս մասին հունվարի 15-ին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է չվերթի ուղևորներից մեկը՝ Անահիտ Դանիելյանը։ Նա հայտնել է, որ ինքնաթիռը ԱՄՆ-ից մեկնել է հունվարի 13-ին, թռիչքը տևել է 8 ժամ, օդանավը բարեհաջող հասել է Վարշավա և ուղևորները 9 ժամ սպասելուց … Read more

Ռուսաստանը ձգտում է երկարատև և կայուն խաղաղության. Պուտին

Ռուսաստանը ձգտում է երկարատև և կայուն խաղաղության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունվարի 15-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը Կրեմլում ընդունել է նոր ժամանած օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը։ «Մեր երկիրը ձգտում է երկարաժամկետ և կայուն խաղաղության, որը հուսալիորեն կապահովի յուրաքանչյուրի անվտանգությունը»,– արարողության ժամանակ ընդգծել է Պուտինը։

Քաղբանտարկյալների համար իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին:Ցավոք, փակ է այցելությունը ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի մասով: 4-ի դեպքում էլ իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, սակայն իրավիճակի լրջության տեսանկյունից Նարեկ Սամսոնյանի թեման առանձնանում է նրանով, որ … Read more

ՆԱՏՕ-ն Գերմանիայում սկսել է տարվա ամենամեծ զորավարժություններից մեկը. ԱՄՆ-ն չի մասնակցում

ՆԱՏՕ-ն Գերմանիայում սկսել է տարվա ամենամեծ զորավարժություններից մեկը՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Զորավարժության ընթացքում դաշինքի 11 երկրից մոտ 10.000 զինվորական ժամանելու է Գերմանիա, բերվելու են տարբեր սարքավորումներ և ռազմական տեխնիկա։ Գերմանիան ժամանակավորապես դարձել է ուժերի տեղակայման և դաշնակիցների համակարգման հիմնական լոգիստիկ կենտրոն։

Իրանում չեղարկվել է 800 մահապատիժ․ Սպիտակ տուն

800 մահապատիժ, որոնք նախատեսված էին Իրանում և պետք է տեղի ունենային երեկ, չեղարկվել են։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա շտաբը շարունակում են ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը, ընդ որում, ինչպես ընդգծվում Է, դիտարկվում են գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները: Վաշինգտոնն Իրանին նախազգուշացրել է բողոքի ակցիաների մասնակիցների … Read more