Ինդոնեզիայում լեռան գագաթին հայտնաբերել են ռադարներից անհետացած ինքնաթիռը

Ինդոնեզիայում լեռան գագաթին հայտնաբերել են ռադարներից անհետացած ինքնաթիռը

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում Բուլուսարաունգ լեռան գագաթին փրկարարները գտել են ռադարներից անհետացած «Ինդոնեզիայի ավիափոխադրող» ընկերության ինքնաթիռը, հաղորդում է Antara-ն:

Ինդոնեզական Detik լրատվական կայքը հայտնել է, որ շաբաթ օրը Հարավային Սուլավեսի նահանգի Մարոս Ռեջենսի քաղաքի մոտակայքում կապը կորել է Indonesia Air Transport-ի ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռում եղել է 11 մարդ, այդ թվում՝ անձնակազմի ութ անդամ։

«ATR 42-500 ինքնաթիռը, որի մասին նախկինում հայտարարվել էր անհետ կորած, հայտնաբերվել է Հարավային Սուլավեսի նահանգի Պանգկեպ շրջանի Բուլուսարաունգ լեռան գագաթին՝ Ինդոնեզիայի որոնողական-փրկարարական ծառայության կողմից կիրակի առավոտյան իրականացվող որոնողական գործողության ընթացքում», – ասվում է հրատարակության մեջ։

Ըստ «Antara»-ի՝ տարհանումը կախված է եղանակային պայմաններից, և ներկայումս դեպքի վայրում ուժեղ քամի և մառախուղ է։ Ուղղաթիռները փնտրում են անվտանգ վայրէջքի վայր՝ փրկարարական խմբեր տեղակայելու համար։
Ինքնաթիռը ուղևորվում էր Ջոգյակարտայից դեպի Մակասար։ Հրապարակման պահին զոհերի կամ ողջ մնացածների մասին տեղեկություններ չկան։

Leave a Comment