ԱՄՆ փոխնախագահ Վենսը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես մասնակցելու եմ այսօրվա հավաքին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ ԱԳՆ նախկին շենքի դիմաց: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք հատկապես գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա:ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր … Read more

2005-ին Վրաստան այցելեց ԱՄՆ նախագահ Բուշը, երեք տարի հետո Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան. այսօր Հայաստան է ժամանում Վենսը

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2005 թվականի մայիսին Վրաստան այցելեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։ Այդ այցից երեք տարի հետո, 2008 թվականի օգոստոսին, սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածքը համարող Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Ջորջ Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Ջորջ Բուշը, ավարտելով իր նախագահության … Read more

Այսօրվա կացությունը ժամանակավոր է. մեր ապագան, մեր վերադարձը, մեր կյանքը կառուցվում են Արցախում. Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը գրում է. «Հանդիպեցինք Աշտարակում ժամանակավորապես բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ։ Խոսեցինք մեր դարդ ու ցավից, մեր կորստից, մեր խեղդվող լռությունից, բայց նաև մեր նպատակներից, մեր չհանձնվող ցանկություններից ու այն երազանքներից, որոնք մեզ բոլորիս անընդհատ տանում են Արցախ, մեր տուն։ Քննարկեցինք սոցիալական այն քաոսը, որի մեջ հայտնվել ենք բոլորս՝ անորոշություն, անպաշտպանություն, անարդարություն։ Մինչ վերադարձի … Read more

Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները․ Սուրենյանց

Գոբլը բացահայտում է Վենսի այցի ռազմավարական ենթատեքստը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր ժամանում է Երևան՝ մեկնարկելով իր տարածաշրջանային շրջագայությունը, որի հաջորդ հանգրվանը լինելու է Բաքուն: Ու մինչ մեր պսևդոարևմտամետները «վարդագույն» լեգենդներ են հյուսում այս այցի և Հայաստանի սպասվելիք «փրկության» մասին, Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն … Read more

Իր պատուհասության ութ տարիներին մշտապես սիմվոլներով մեզ հասկացրել է իր անելիքները, և այժմ էլ կրկին հուշում է շատ ծանր ժամանակների մասին

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Այսօր հայ ազգի մեծագույն թշնամին ցուցադրել էր գիրք, որն ինքն ավարտելու է փետրվարին։ Կազմից երևում է, որ գիրքը ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակված Հայոց Պատմություն lll հատոր, գիրք առաջինն է, որտեղ նկարագրված է մեր պատմության նոր շրջանը` XVll-րդ կեսից մինչև 1918 թթ։ Ժամանակաշրջան, որը հայտնի է հայ ազատագրական պայքարի վերելքով … Read more

Այս իշխանությունը վերջին տարիներին հայ ժողովրդին ավելի շատ վնաս է հասցրել, քան օգնել․ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Անկախ ցանկացած համեմատությունից, փաստը մեկն է՝ այս իշխանությունը վերջին տարիներին հայ ժողովրդին ավելի շատ վնաս է հասցրել, քան օգնել։ Կորուստները, բացթողումները և սխալները գերակշռում են ձեռքբերումներին։ Երկրի շահերն ու անվտանգությունը վտանգված են, և արդեն եկել է ժամանակը կանգ առնելու, անկեղծ գնահատական տալու ու անելու այն, ինչը պետք … Read more

Սա առաջին դեպքը չէ, որ Խուդինյանը «տեխնիկական պատճառներով» տեսանյութեր չի տրամադրում

Պարեկային ծառայությունում պրակտիկա է դարձել ոչ ցանկալի տեսագրությունների տրամադրումը։ Մասնավորապես դիմել էի, ստանալու տեսագրությունն, որտեղ ակնհայտ երևում էր պարեկի խուլիգանական պահվածքը, ամբողջական ապացույցներ կային նրա կողմից հանցանք կատարելու մասին, բայց ինչպես պարզվեց՝ կա տեխնիկական խնդիր։ Սա առաջին դեպքը չի, որ Խուդինյանը տեխնիկական պատճառներով տեսանյութեր չի տրամադրում քաղաքացիներին և փաստաբաններին, ինչը կարծիք է ստեղծել, որ տվյալ … Read more

Երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն է պետությունը, Ռուսոն ու Մոնտեսքյոն սկսում են ժեկում բանվոր աշխատել, Մաքիավելին՝ բալետ պարել․․․

Երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն ա պետությունը, փորձում իր նվազ երևակայությամբ էդ թեմայով մեկնաբանություններ անել, անդրադառնալ գաղափարաբանական խորքային հարցերին, լուսահոգի Լոկը սկսում է նարդի խաղալ, Հոբսը՝ վիսկին բաժակը լցնել, Ռուսոն ու Մոնտեսքյոն՝ ժեկում բանվոր աշխատել, Մաքիավելին՝ բալետ պարել, իսկ Պլատոնը՝ լցնել հերթական գլանակը։  Էդ նրանից ա, որ 2500 տարի առաջ Պլատոնի ասածը, թե՝ … Read more

ՊՆ ղեկավարին ավելի քան չորս տարի է պահանջվել, որպեսզի հասկանա, որ բանակում երկակի ենթակայությունը «խնդիր» է

ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ բանակում երկակի ենթակայություն չի կարող լինել, և այսուհետ հոգևորականները պետք է ենթարկվեն Զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Հարց է առաջանում.  եթե իսկապես երկակի ենթակայությունը խնդիր էր, ապա ինչո՞ւ այդ խնդիրը տեսանելի դարձավ միայն հիմա։  Եթե անգամ ելնենք այն կանխավարկածից, որ այդ որոշումը որևէ կերպ կապված չէ իշխանության կողմից … Read more

Այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք, և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՊՆ-ն ասում է, որ գնդերեցների ինստիտուտի նախկին կարգավիճակը բանակում երկակի ենթակայության խնդիր էր առաջացնում` բանակին ու Մայր Աթոռի և դրա համար են գնացել նման ճանապարհով: Նախ արձանագրեմ, որ այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է. գնդերեցների փաստացի թիվը այդ որոշման հետևանքով շուրջ … Read more