Իր պատուհասության ութ տարիներին մշտապես սիմվոլներով մեզ հասկացրել է իր անելիքները, և այժմ էլ կրկին հուշում է շատ ծանր ժամանակների մասին

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Այսօր հայ ազգի մեծագույն թշնամին ցուցադրել էր գիրք, որն ինքն ավարտելու է փետրվարին։ Կազմից երևում է, որ գիրքը ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակված Հայոց Պատմություն lll հատոր, գիրք առաջինն է, որտեղ նկարագրված է մեր պատմության նոր շրջանը` XVll-րդ կեսից մինչև 1918 թթ։

Ժամանակաշրջան, որը հայտնի է հայ ազատագրական պայքարի վերելքով և ավարտվում է ցեղասպանությամբ։ 

Հաջորդ շրջանը սկսվում է առաջին հանրապետության դժվարին ու ծանր ժամանակներով և ավարտվում պետականության կորստով, հայ ինքնության և եկեղեցու մեծ փորձություններով։

Կարծո՞ւմ եք պատահական էր ընտրել գիրքը, ոչ։ Որպես իսկական սատանիստ իր պատուհասության ութ տարիներին մշտապես սիմվոլներով մեզ հասկացրել է իր անելիքները, և այժմ էլ կրկին հուշում է շատ ծանր ժամանակների մասին։ 

Դե ինչ բարի վայելում, շարունակեք հետևել կեղծ քաղաքական օրակարգերին, վենսի նամակներին, հեշտ ճանապարհներով փրկության սին հույսերին։ Չբողոքեք, որովհետև 2018-ին նիկոլը մենակ չեկավ ու շատերդ նպաստեցիք մեր պատմության լավագույն ժամանակների կործանմանը։

Հա, Արևելյան Հայաստանում` ներկայիս ՀՀ, թուրքերը կոտորոծներ իրականացրել են 1918-20թթ, այսինք այն ժամանակահատվածում, որը կապիտուլյանտը ակնարկեց, որ գալու են»:

Leave a Comment