Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին

Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին։ ՔՊ քարոզարշավը ոչ միայն պայքար է ընդդիմախոսների, այլ նաեւ պայքար է իրենց առաջնորդի ու նրա նախկին թեզերի դեմ։ Փաստեր եք ուզում, խնդրեմ… «Այսօր հայոց ազատագրության միջնաբերդի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է։ Եվ ես ուզում եմ շնորհավորեմ այդ դարակազմիկ ու շրջադարձային հաղթանակի … Read more

Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը՝ էժանագին բեմադրություն իշխանական կաբինետներից. փորձագետ

«Մասնագիտական հայացքովառավոտվանից հետևում եմ համացանցում տարածվող այն տեսանյութին և հետևած արձագանքներին, որտեղ դիմակավորված անձինք, իրենց արցախցի ձևացնելով, իբր ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին։ Այն էլ հատուկ. Արցախի դրոշով ու բարբառով, որ հանկարծ ուրիշ բան չմտածեն»,-գրում է տեղեկատվաան անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։ Նա համոզված է՝ դա դասական տեղեկատվական ինսցենիրովկա է։ «Կարիք չկա փորձառու վերլուծաբան … Read more

Մըսյո կապիտուլյանտն ու նրա շայկան չեն հասկանում, որ ԼՂ-ն չեն մարսել ու երբեք չեն մարսելու․ Միհրան Հակոբյան

Մըսյո կապիտուլյանտն ու նրա շայկան ունակ չեն հասկանալու, որ Ղարաբաղը չեն մարսել ու երբեք չեն մարսելու: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։ «Ունակ չեն հասկանալու, որ էս ժողովուրդը խորապես վիրավորված է: Ունակ չեն հասկանալու, որ էս ժողովրդի մեծամասնությունն անասուն չի, ինչպես իրենք են իրենց համոզել: Էս ժողովուրդը … Read more

Այսօրվա հերոսը մայրիկս է՝ 44-օրյայում բռնի անհետացած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը․ Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը: Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել: Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը: Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: … Read more

Սա արվում է արցախցիների նկատմամբ ատելությունը խորացնելու, ռեպրեսիաների ենթարկելու համար․ Դավիթ Ղահրամանյան

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է «Ես գրեթե վստահ եմ, որ համացանցում տարածվող դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութը, որտեղ Արցախի բարբառով մի քանի հոգի կանգնած խոսում են Նիկոլի դեմ, հենց Նիկոլի պատվերով է արված։ Կան նաև անինքնասեր, երկու կոպեկի մեռած արցախցիներ, որոնք սիրով կհամաձայնեն նկարահանվել այդ տեսանյութի մեջ։  Սիրելի ընկերներ, Արցախից տեղահանված, թե … Read more

Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաև կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ անընդհատ փորձում է կանանց վրա հարձակվել։ Չնայած իրեն հանդիպող կանայք էլ մեկը մյուսից պինդ ու արժանապատիվ են։ Այսօրվա հայտարարությունները բնականաբար կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաեւ միջազգային դիտորդներին։ Բայց հետաքրքիր է Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող քանի կազմակերպություն դատապարտող հայտարարություն … Read more

«Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիևի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը գրում է.  ««Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ։ Այս մարդը ամենավտանգավոր, զզվելի կերպով է արձագանքում իրեն քննադատող ՀՀ շարքային քաղաքացիներին, որոնք ընդամենը իրեն հիշեցնում են 8 տարվա, իսկ ավելի ստույգ՝ 2020-ից ի վեր իր բերած աղետները։ Նրա՝ սպառնալիք և անձնական բնույթի հաշվեհարդար պարունակող վարքը, խոսքը … Read more

Վարչապետի աթոռը զբաղեցնողը ատելության խոսք էր տարածում քաղաքական հակառակորդների և արցախցիների հանդեպ. Մելիքյան (տեսանյութ)

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․«Քիչ առաջ ուղիղ եթերով վարչապետի աթոռը զբաղեցնողը ԲԱՑԱՀԱՅՏ ատելության խոսք էր տարածում  քաղաքական հակառակորդների և արցախցիների հանդեպ։ Բացահայտ։ Անթաքույց։ Գերդոզավորված։ Դիտեք ու համեմատեք Արտակ Ավետիսյանի խոսքի հետ, որի համար նա օրեր առաջ հայտնվել է բանտում։ Եթե ն.փ.-ի այս խոսքը «ատելության խոսք» ու հաշվեհարդարի սպառնալիք չէ, ապա ես Ռուբեն Մելիքյանը չեմ, այսօր մայիսի … Read more

Թեպետ ՀՀԿ-ն անմիջական չի մասնակցում ընտրություններին, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ընտրարշավի ողջ գործընթացն ուղեկցվում է կապիտուլյանտի՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ ուղղված սպառնալիքներով։ Թեպետ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չունի ընտրություններում, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում։ Գործող կառավարչի նպատակը՝ ՀՀԿ-ին քաղաքական ակտիվ դերակատարությունից դուրս բերելու և քաղաքական առումով` «զինաթափելու», ոչ մի կերպ չստացվեց։ Ինչքան էլ ղժղժան, իրենց … Read more

Չեմ հասկանում, ինչու՞ են իր մերձավորներն այսքան դաժան ձևով ծաղրում Նիկոլին. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի հետ ոչ մի կապ չունեցող «Հայկական ժամանակ» կայքը մի մեծ, իրականում՝ ծաղրական հոդված է գրել Նիկոլի մասին:Հետաքրքիր էր իմանալ, թե անհայտ ծագման «հեղինակը», ի՞նչ կլասի ցնդաբանությունների գնով պետք է «գովաբանի» իր նախկին խմբագրին:Փաստորեն հայ ազգի ճնշող մեծամասնությունը՝ պարզվում է սխալ է ապրել ու ապրում: Սխալ են ստեղծագործել, հայրենիքի … Read more