«Ռազմական բյուջեն 110 մլրդ դրամով կրճատելը կարող է ռեւերանսային քայլ լինել՝ ուղղված դեպի Ադրբեջանը»․ Դավիթ Անանյան

«Կուզեմ, որ մենք նայենք ապագային՝ բանակ-անվտանգություն բանաձեւը հստակ գիտակցելով։ Այն խոսույթը, թե անվտանգություն կամ խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ, սխալ է։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ պետք է լինենք ուժեղ, հզոր, պետք է ունենանք բանակ, արտաքին ռազմաքաղաքական ուժեղ դաշինքներ։ Եվ ունենալով ուժեղ բանակ, ռազմաքաղաքական հզոր դաշինքներ՝ մենք պետք է ապահովենք մեր … Read more

«Փաշինյանը նշել է՝ ինքն է ուզում ղեկավարել հայ առաքելական եկեղեցին, սա ժողովրդավարության, կրոնական ազատությունների խախտում չէ՞, որը ՀՀ-ն ստանձնել է»․ սոցիալիստների խմբի ղեկավարի հարցը՝ Միրզոյանին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ԵԽԽՎ Սոցիալիստների խմբի խոսնակ Էդվարդ Լեյը հիշեցրեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքն է ուզում ղեկավարել հայ առաքելական եկեղեցին և այն փոխել ազգային եկեղեցով, որը չի կարողանա խառնվել ազգային գործերին և հարցրեց՝ սա մի՞թե խախտում չէ ժողովրդավարության, … Read more

Իմ դպրոցի բակում կանգնեցվում է մի երիտասարդի արձան, ով հանուն հայրենիքի՝ հորս պես գնաց գիտակցված մահվան. Դավիթ Առուշանյանի դուստր

«Այսօր ես կանգնած եմ այստեղ՝ որպես Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցի աշակերտուհի եւ որպես Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի դուստր: Պատահական չէ, որ իմ ուսումնառության համար ընտրել եմ հենց այս դպրոցը, որտեղ պահպանվում են այն արժեքները, որոնց համար զոհվեց Ռոբերտը, որոնց համար զոհվեց հայրս»,- թիվ 147 դպրոցի բակում Ռոբերտ Աբաջյանի արձանի բացմանը նշեց Արցախի հերոս Դավիթ … Read more

«Ասում են՝ այս մեկը մեզանից ուժեղ է, այն մեկը ուժեղ է, չհասկացա, որեւէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինե՞նք»․ Արման Թաթոյան

«Մենք ներկայացրել ենք քայլեր, որոնք տանում են դեպի ապահով խաղաղություն»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, մեզ պաշտպանելու կարողություն։ «Եթե մենք չունենանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն, եւ մեր խաղաղությունը կախված եղավ ուրիշի կամքից, ուրիշի թելադրած պայմաններից, դա խաղաղություն չէ, դա … Read more

«ԵԽԽՎ-ն մեծապես սատարում է Հայաստանին․ պարոն նախարար՝ Դուք այս Վեհաժողովում օտարական չեք»․ ԵԽԽՎ նախագահը՝ Արարատ Միրզոյանին

«Մեծ ակնկալիքներով սպասում ենք՝ տեսնելու ձեր երկրի գրանցած առաջընթացի շարունակությունը, Վեհաժողովը մեծապես աջակցում, սատարում է ձեզ»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ողջունելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հայտարարեց ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պետրա Բայերը։ Դիմելով Արարատ Միրզոյանին՝ նա ասաց․ «Դուք օտարական չեք խորհրդարանական կյանքում, Դուք անդամ եք եղել խորհրդարանում մինչև 2021 թվականը՝ որպես … Read more

«Ադրբեջանը, մեծ հաշվով, դեռ փայփայում է Սյունիքի անեքսիայի հույսը»․ Լեւոն Զուրաբյան

Քաղաքական դաշտի համախմբումն ավելի արդյունավետ կդարձնի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը, բայց եթե համախմբումը չկայանա, դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն անհնար է եւ քաղաքական ուժերը չպետք է դրան ձգտեն․ այսօր Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում  ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։ Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը մինչ օրս դիրքորոշում չի հայտնել նախաստորագրված խաղաղության … Read more

Ի՞նչ պաշտոններ են ստանձնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մի շարք պաշտոններ են ստանձնել։ Լուսանկարը՝ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Հայաստանին անցած քվոտայով ԵԽԽՎ 18 փոխնախագահներից մեկը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն է։ Լուսանկարը՝ Վլադիմիր Վարդանյանի ֆեյսբուքյան էջից ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

Նրանք մեզ թողեցին մեր փոքրիկ երկիրը, չխնայեցին իրենք կյանքը. Ռոբերտ Աբաջյանի տատիկ

«Այսօր տեղադրվեց Ռոբերտ Աբաջյանի արձանը՝ որպես կենդանի հիշեցում խիզախության, անձնվիրության ու հայրենասիրության մասին…Ռոբերտի կերպարը դպրոցի կյանքի մի մասն է՝ լուռ, բայց խոսուն, խիստ, բայց ոգեշնչող, նրա կերպարը աշակերտներին սովորեցնում է լինել այնտեղ, ուր պարտքն է կանչում, սովորեցնում է ոչ միայն հիշել անցյալը, այլեւ ապրել արժանապատիվ ներկա եւ պատասխանատվությամբ քայլել դեպի ապագան: Թող այս արձանը դառնա … Read more

2018 թվականից հետո հայաստանյան քաղաքական դաշտում հստակ ընդդիմադիր կեցվածք ունեցող մեկ ուժ է եղել՝ ՀՀԿ-ն․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը եւ ծանոթ չէ դրանում հնչեցված մեղադրանքներին։ Բայց Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ խնդիր ունի ավելի շատ արդարացնելու մեր երկրում տեղի ունեցող ձախողումները, պարտությունների շղթան․ «Իր պատասխանատվությունն այս ամենից այն կողմ դնելու, հանրության … Read more

«Տերն ընդ ձեզ, մնացեք խաղաղությամբ»․ Վեհափառը Եռաբլուրում էր, նա հարցերի չպատասխանեց

«Մենք մեր ուղերձը հղել ենք․ եկել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակին, աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով, բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը։ Նա լրագրողներին կոչ արեց՝ «ավելորդ հարցումներով չխաթարել օրվա խորհուրդը»։ Իսկ լրագրողների հարցերը վերաբերում էին … Read more