Մեր ընթերցողներին – Ազգ

Տպարանի արձակուրդային պարապուրդին զուգահեռ՝ «Ազգ»ը այսօրվանից սկսյալ կմեկնի ամառային արձակուրդի 2 շաբաթով: Մեր առաջիկա համարը լույս կտեսնի օգոստոսի 22-ին, ըստ սովորականի՝ ուրբաթ օրը: Խմբագրություն

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

Այս անգամ ինձ խմբագրություն հասցնող տաքսիստը նախկին սպա էր, իր ասելով՝ գնդապետ: Ծառայել էր Հայաստան-Իրան սահմանին, Արաքսի այս ափին: Մեր անբռնազբոս զրույցը դիպավ հայրենի հողը պահելու ցավոտ խնդրին: Պատմում էր, թե ինքն ու իր զինվորները ապշած էին մնացել, երբ գետի գիշերային վարարումից հետո, առավոտյան, տեսել էին դիմացի ափին պարսիկ բանակայիններն ինչպես էին բուլդոզերով հող բերում … Read more

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

Այն շրջանում, երբ թվում էր, թե Հայաստանում կրքերի բորբոքման բարձրակետն է ու պայթյունն անխուսափելի, ընթացքը սահուն մտավ արձակուրդային փուլ: Առայժմ մեր քաղաքականների մեծ մասը գոնե երեւութապես արձակուրդ է մեկնել, չի լսվում իմպիչմենտ պահանջողների ձայնը, կալանավորված Սամվել Կարապետյանի կողմնակիցները հայտարարել են նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին (փողի շուրջ ստեղծված ԲՀԿ-ի փորձը հերիք չէ՞ր), բայց այդ մասին … Read more

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

Գերմանական ԶԼՄ-ները հուլիսի 30-ին ժամը 9.30-ին սպասում էին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի «Ադրբեջանից կաշառառության գործով» առաջին վճռի հրապարակմանը՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր, քրիստոնեա-սոցիալական միության անդամ Էդուարդ Լինթները դատապարտվեց 9 ամսվա պայմանական ազատազրկման: Դատարանի վճռով  Լինթները պարտավոր է նաեւ 10,000 եվրո տուգանք վճարել: Մեղադրող կողմը պահանջել է տասնմեկ ամսվա պայմանական ազատազրկում, պաշտպանող կողմը պահանջել է արդարացում: 80-ամյա … Read more

Խաթարված արդարությունը – Ազգ

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը՝ որպես արդարության ճգնաժամի ցուցիչ Հայաստանում ներկայիս իրավաքաղաքական իրադարձությունները վկայում են խորքային ճգնաժամի մասին՝ արդարադատության, արժանապատվության և պետության իրավական ինստիտուցիոնալ կառուցվածքի ոլորտում։ Այդ ճգնաժամի առավել ցայտուն արտահայտություններից է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ իրականացվող հետապնդումը։ Այս գործն ի ցույց է դնում, թե որքան խոցելի է դառնում մարդը, երբ … Read more

Զանգեզուրը շահերի  բախման կիզակետում

«ՀՀ վարչապետի հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ընդդիմանում է Ռուսաստանը, իսկ Փաշինյանը փորձում է ՆԱՏՕ-ի միջոցով ապահովել երկրի անվտանգությունը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում Թեհրանում»: Արցախյան պատերազմի թեժ օրերին Իրանի Թավրիզ քաղաքում հիմնադրված «Թրենդ» ուղեղային կենտրոնը «գործունեության ուղեգիր է ստացել Իրանի արտաքին քաղաքականության ձեւավորման եւ երկրի բարձրաստիճան պատասխանատուների քաղաքական որոշումների կայացման հարցում Թավրիզ քաղաքի խաղացած դերն … Read more

Բորուջերդի

Իրանը Սյունիքի պաշտպանությունը համարում է առաջնահերթություն եւ կարեւորում է վերամոբիլիզացիան Հուլիսի 29-ին տեղի է ունեցել Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նիստը, որն անդրադարձել է 12-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձեւավորված քաղաքական իրավիճակին: Քննարկման ընթացքում շոշափվել է նաեւ Իրանի կողմից «կարմիր գիծ» հռչակված՝ Զանգեզուրի միջանցքի արտապատվիրակման հարցը: Հանձնաժողովի անդամ Բորուջերդին նշել է, որ Զանգեզուրի վերաբերյալ … Read more

Վատիկանն ամրապնդում է Բաքվի հետ հարաբերությունները՝ Հայոց եկեղեցու դեմ դաշինք կնքած

Ստեփանակերտի սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը 2019 թ. Գանձասարի վանական համալիրն օծվել է 13-րդ դարում: «Վատիկան նյուզը» («ՎՆ») հաղորդում է, որ հուլիսի 28-ին Վատիկանում կնքվել է Ադրբեջանի հետ միջկրոնական երկխոսության խթանման համաձայնագիր, որն ըստ  կարդինալ Ջորջ Ջեյքոբ Կուվակադի, «ամրապնդված հարաբերությունների արդյունքն է», «քրիստոնյաների եւ մահմեդականների երկխոսությունը խթանելու մտադրության արտահայտությունը»: Սակայն «ՎՆ» լուռ է, երբ խոսքը … Read more

Ո՞վ «կբացի» «Սյունիքի դարպասները»…

Հայոց Զանգեզուրում, որը մեր պետության համար հայտնի իմաստով կյանքի խնդիր է, ներկա աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում սկսել են բախվել նաեւ տարբեր այլեւայլ երկրների շահեր: Դրանով պայմանավորված՝ նրա խնդիրը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության ոլորտում եւս: Լիբանանի համաարաբական «Ալ Մայադին» հեղինակավոր հրատարակությունն, օրինակ, հուլիսի 15-ին անդրադարձել է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կայացած Փաշինյան-Ալիեւ բանակցություններին: Եվ նկատել է, … Read more

Տեղաշարժ Հայաստան-Չինաստան հարաբերություններում

Ինչպես նշել էի սրանից առաջ, անհրաժեշտ է, որ Հայաստանը տարբերակներ որոնի Չինաստանի հետ համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ, օգտագործելով այնպիսի հարթակներ, ինչպիսիք են ԲՐԻՔՍ-ը (BRICS), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (SCO) եւ «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը (BRI): Տարածաշրջանային մյուս դերակատարների շարքում թվում է, թե Հայաստանը միակ երկիրն է (հավանաբար Վրաստանից բացի), որ դեռեւս ջանքեր չի օգտագործել այդ ուղղությամբ: Որոշ … Read more