ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին տնային կալանքի տակ է։
«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,- նշել է Ավդալյանը:
Տնային կալանքը կիրառվել է 2 ամիս ժամկետով:
Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ կապված Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետ։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Կարդացել են
0 անգամ