Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց


Հոկտեմբերի 8-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչներ Գարիկ Հակոբյանի, ով ավելի շատ հայտնի է Լունայի Գարիկ մականունով, և Բենո Սարգսյանի նկատմամբ։


 


Այս երկու անձինք կասկածվում են հոկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրում ինքնաձիգից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, ովքեր այնուհետև ռուսական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով դիմել էին փախուստի։


 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Եղվարդի դատարանի նստավայրում դատարանի նախագահ Գեղամ Մարգարյանի կողմից դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և ստահակները դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։ Դատարանը նաև կայացրել է խիստ որոշում՝ սահմանափակելով ցանկացած շփում, այցելություն, հեռախոսային զանգ, հեռախոսից օգտվելու հնարավորություն։ Հայտնաբերվել է նաև «Hyundai»-ն։

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment