Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից

Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից


 

factor.am. ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ «Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- գրված է հաղորդագրության մեջ։


 


Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում ուսուցչուհին հարվածներ է հասցրել 2-րդ դասարանի աշակերտուհուն՝ նաև ցուցափայտով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից երեկ FactorTV-ին փոխանցել էին, որ դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին գերատեսչությանը տեղեկացնել։ «Սահմանված ընթացակարգի համաձայն՝ տնօրենը պետք է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջի, անհրաժեշտության դեպքում կիրառի համապատասխան կարգապահական միջոց, և արդյունքները ներկայացնի մեզ։ Այս գործընթացը կարող է տևել մի քանի օր»,- նշել էր ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Հովհաննես Յուքինյանը։ Մեր ճշտող հարցը՝ մինչ այդ ուսուցչուհին շարունակո՞ւմ է աշխատել, խոսնակն անպատասխան էր թողել։


 


 

















Կարդացել են
2 անգամ

Leave a Comment