Կողմերն արձանագրել են Հայաստանի անվտանգության հարցում ԵՄ ներդրումը. կայացել է ՀՀ-ԵՄ երկխոսության երրորդ նիստը

Փետրվարի 3-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը: Այն վերահաստատել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական ձգտումները և համատեղ հանձնառությունը՝ արտաքին անվտանգային և պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության և մոտարկման առաջմղման հարցում։ Ընդգծվել է նաև քաղաքական և անվտանգային հարցերում շարունակական, կառուցվածքային փոխանակումների կարևորությունը՝ որպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի … Read more

Օլոֆ Սկուգի հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ինստիտուցիոնալ դիմադրողականության ամրապնդման քայլերին, ընդգծել ԵՄ աջակցության կարևորությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացքը, վերջերս մեկնարկած քաղաքական և անվտանգային հարցերով ռազմավարական երկխոսության օրակարգը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ … Read more

Արմեն Գրիգորյանը և Օլոֆ Սկուգը քննարկել ՀՀ-ԵՄ օրակարգի մի շարք հարցեր

Փետրվար 02,2026 18:03 Փետրվարի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև քննարկել ՀՀ-ԵՄ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր՝ կարևորելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության … Read more