Արմեն Գրիգորյանը և Օլոֆ Սկուգը քննարկել ՀՀ-ԵՄ օրակարգի մի շարք հարցեր

Փետրվար 02,2026 18:03

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև քննարկել ՀՀ-ԵՄ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր՝ կարևորելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

ՀՀ անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment