Օտարերկրացի կալանավորի համար բերված հակաքրտինքային միջոցի մեջ բջջային հեռախոսներ են թաքցված եղել

Հուլիս 23,2025 15:15 Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ … Read more

Քրեակատարողական բժշկության կենտրոնի բուժքրոջ մոտից խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ … Read more

Սմարթ ժամացույց` դատապարտյալի համար «Սևան» ՔԿՀ բերված ռեհանի կապոցում

Հուլիս 03,2025 12:42 ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հանձնուքում առկա ռեհանի և սամիթի կապոցի միջից ծառայողները հայտնաբերել են սմարթ ժամացույց։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից … Read more

«Սևան» ՔԿՀ-ում ՔԿԾ պետի հետ հանդիպմանը ցմահ դատապարտյալներն անդրադարձել են մի շարք խնդիրների

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Վահե Նանուշյանի, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Այցի հիմնական նպատակն էր հանդիպել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, լսել նրանց՝ պատժի կրման հետ կապված իրավական և անձնական բնույթի խնդիրները։ Ցմահ … Read more

«Աբովյան» ՔԿՀ որպես հանձնուք բերված վերնազգեստի վրա հայտնաբերվել են թմրանյութի նմանվող հետքեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի ծառայողները, իրացնելով կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունից ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ղ․-ի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա վերնազգեստի վրա ծառայողները նկատել են թմրամիջոցի նմանվող, կասկածելի զանգված՝ սպիտակ, փոշենման հետքերով։ Քաղաքացի Ա․ Ղ․-ն նույնպես ենթարկվել է խուզարկության, և նրա հագին եղած ներքնաշապիկի … Read more

Դատապարտյալի համար «Արմավիր» ՔԿՀ բերված կոշիկների միջից հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 22-ին զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ա․-ի կողմից եղբոր՝ դատապարտյալ Ի․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։Հանձնուքում առկա սպորտային կոշիկների ներբանի և միջատակի արանքից ծառայողները հայտնաբերել են 12 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել մարիխուանա … Read more

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից 32 բջջային հեռախոս է հայտնաբերվել

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները մեծ քանակությամբ բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման մասին, մայիսի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, մանրակրկիտ զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Հ․-ի կողմից բերված սառնարանը։ Զննության արդյունքում սառնարանում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են … Read more