Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, դատարան է ներկայացվել կալանքի միջնորդություն։

Փաստաբան Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ Սամվել Կարապետյանի քրգործի մասին. ՈՒՂԻՂ

The post Փաստաբան Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ Սամվել Կարապետյանի քրգործի մասին. ՈՒՂԻՂ appeared first on Tribune.am.

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրգործ են ուզում հարուցել

NEWS.am–ը գրում է․ Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ դիմումը ստացել են, առաջիկայում կքննարկվի։

Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրգործով նախաքննության ավարտ կհայտարարվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացվել գործով անցնող մեղադրյալների մասով գաղտնալսումների որոշումները տրամադրելու համար: Ի պատասխան՝ նախաքննական մարմնից հայտնել են, որ մոտ օրերս … Read more