7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»

Ազգային ժողովի 8-րդ գումարման ավարտին իշխանական պատգամավորների հայտարարագրերը շարունակում են բազմաթիվ հարցեր առաջացնել։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը, որի պաշտոնավարման հինգ տարիների ֆինանսական պատկերը բավականին հակասական է։ Մերի Գալստյանը խորհրդարան է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ որպես «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ։ Ըստ նրա Հայտարարագրերի, 2021-2025 թվականներին պատգամավորը չի հայտարարագրել … Read more

Նույնքան վտանգավոր, որքան ոչ լեգիտիմ իշխանության գոյությունը – Live News

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը իրականում հաղթել է այս ընտրություններում։ Իմ համոզմամբ՝ ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել։ Հաճախ լսում եմ, որ ասում են՝ ո՛չ իշխանությունն է հաղթել, ո՛չ ընդդիմությունը։ Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Ընտրություններում քվեների ընդհանուր թիվը … Read more

Դատաիրավական համակարգը վերածվել է ՔՊ կցորդի – Live News

3-րդ շաբաթն է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է: Թեմայի քաղաքական դրդապատճառների մասին բոլորը գիտեն, իսկ գործի իրավական հատվածը պարզապես գոյություն չունի: Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները, արդարադատությունը մահացել է, իսկ դատաիրավական համակարգը վերածվել է ՔՊ կցորդի: Ռեժիմի` իշխանություն պահելու միակ ձևը մնացել է ծայրահեղ քայլերը, իսկ ամենօրյա ապօրինություններն արդեն … Read more

ՔՊ-ն մերժել է Ալեն Սիմոնյանին, այժմ էլ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանին են տեսնում

Քաղաքացիական Պայմանագրի վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային Ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փակ քվեարկության արդյունքում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- ասաց նա։

Երբ պետությունը գավթված է Նիկոլի հանցախմբի կողմից, դատաիրավական համակարգը, իշխանությունն ուզուրպացված, ԿԸՀ-ն ու ՍԴ-ն գրպանված (տեսանյութեր)

Երբ պետությունը գավթված է Նիկոլի հանցախմբի կողմից, դատաիրավական համակարգը, իշխանությունն ուզուրպացված են, ԿԸՀ-ն ու ՍԴ-ն գրպանված, և երբ ուժային կառույցները վերածված ժողովրդի դեմ ահաբեկչության գործիքի, պետք է վարվել համապատասխանաբար: Պետք է ձևավորել միմյանցից անկախ, միմյանցից անջատ առանձին խմբեր և անցնել գործի: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանիում , ամենամեղմ բնորոշմամբ հանցագործություն է … Read more

ՔՊ-ում ինքնառաջադրումներ են արվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ինքնառաջադրումների փուլն ավարտվել է երեկ, բայց ներկուսակցական քվեարկության հստակ օրն ու ձևաչափն այս պահին դեռ հայտնի չեն։ Պարզ չէ՝ վարչությունն ընտրությունը կատարելու է բա՞ց, թե՞ փակ, գաղտնի քվեարկությամբ։

Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում – Live News

Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում: 2021թ.-ին, Նիկոլի ձևավորված աղետաբեր կառավարությունը, իբրև թե երդվել էր «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման…»  (ըստ օրենքում ամրագրված տեքստի): Արտաքին տերերի թելադրանքով մեր համազգային նպատակները ձախողելուց, ոտնահարելուց և դավադիր քաղաքականության արդյունքում՝ թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ որոշել են ուրիշ բանի համար երդվել:  2021թ. … Read more

Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է

Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է։ Ապրիլյան մարտական գործողություններից, 44-օրյա պատերազմից, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից մինչև 2023 թվականի Տեղ-Կոռնիձոր ուղղությամբ առաջխաղացումը՝ ադրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող։ Բաքվի նույն վարքագիծը դրսևորվում է նաև դիվանագիտական դաշտում, մանավանդ որ դիմացինը … Read more

ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ»

Տեքստից դուրս են թողնվելու համազգային նպատակներին շեշտադրումները, այն նեղացնելու են հայաստանյան տարածքով։ Մինչ այժմ երդման հետեւյալ տեքստն էին արտասանում․ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային … Read more

ՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 19-ին 7 դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ՍԴ են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն մի շարք ուժեր ներկայացրել են նաև լրացուցիչ … Read more