Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխեցին հիվանդանոց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, հայտնում է 24News-ի թղթակիցը Հակակոռուպցիոն դատարանի բակից։ Նշենք, որ Քոչարյանն ու նրա որդին` Սեդրակ Քոչարյանը, հարցաքննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում, նրանք ձերբակալվել են։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ժողովրդավարության պղծումը հո պոզով-պոչով չի՞ լինում – Live News

Դե ֆակտո ազգային ժողովում կառավարության դե ֆակտո ղեկավարին «պիղծ» անվանելու հաջորդ իսկ լուսաբացին Լևոն Քոչարյանի տանը «պատժողական» խուզարկության կատարումը բերում է մի քանի հետևության՝  1) այն ինքնին բավարար է՝ փաստելու, որ «իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից։ 2) խուզարկությունը թույլատրելու որոշում կայացրած դատավորը (չգիտեմ էլ ով է) առերևույթ կատարել է հանցանք։ 3) … Read more

ԱԱԾ-ն խուզարկում է Լևոն Քոչարյանի բնակարանը․ մանրամասներ (տեսանյութեր) – Live News

Առավոտյան 07:00-ի սահմաններում ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։  Ցուցումը լինում է ուղիղ ԱԺ ամբիոնից։  Հայտնում է ԱԺ պատգամավոր Մեսրապ Մանուկյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն:  «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ … Read more

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ մանրամասներ – Live News

Տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին … Read more

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

23 Օգոստոսի, 2026 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ Ավելի վաղ «Իշխանութուն» լրատվականը գրել է, որ Երեւանում քննչականի վարչության պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին: Լրատվականին ահազանգել են՝ երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ … Read more

Զինծառայողի մահվան դեպքով առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է

23 Օգոստոսի, 2026 Օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ

21 Օգոստոսի, 2026 ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 մլրդ … Read more

10 կգ մարիխուանայի ապօրինի շրջանառության փորձի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Պ.-ն իր ազգական Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկնել են … Read more

Ամբերդի նախկին համայնքապետը ձևական աճուրդով հողերը վաճառել է իրեն և հարազատներին․ ՔԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և Ամբերդի համայնքապետարանի աշխատակազմի 2 ղեկավարների օժանդակութամբ իրականացրել ձևական աճուրդ: Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, հանդես գալով որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար, օրենքի խախտմամբ, ձևական աճուրդի միջոցով Ամբերդ համայնքին պատկանող՝ … Read more

Երկու անձ մեղադրվում են անչափահասի թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես … Read more