«Լավ եմ արել, միացել եմ, դուք ո՞վ եք, որ ձեզ պետք ա ասեմ՝ ինչու եմ միացել»․ Փաշինյանի ուխտերթին մասնակցում են հիմնականում պաշտոնյաները

Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց երթով գնացին Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Փաշինյանը՝ այսօր ուխտերթ են անցկացնում։ Լրագրողները նկատել են, որ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին հիմնականում մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ենթակաները։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, … Read more

Ալիև. Հայաստանը Նախիջևանով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ, Ադրբեջանի միջով` ՌԴ-ի երկաթուղիներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում Հայաստանը Ռուսաստանի երկաթուղիներին մուտք կստանա Ադրբեջանով, հայտնում է Ինտերֆաքսը։ Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, թե «Հայաստանը կշահի Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից », և որ «դա օգտակար կլինի բոլորի համար»։ «Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի … Read more

Ինչպե՞ս ես արթնանալու այն տանը, որի նվիրողին 7 ամիս պահում ես կալանքի տակ. «Մեր ձևով» շարժման անդամը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ինչպե՞ս ես արթնանալու, հաց ուտելու, ֆիլմ նայելու ու երեխա դաստիարակելու այն տանը, որի նվիրողին իրավական ոչ մի սահման չճանաչող ձևով 7 ամիս պահում ես կալանքի տակ: Որպես հավասարակշիռ ու հոգեպես առողջ մարդ՝ հարմա՞ր է այդ տանն ապրելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ … Read more

«Ինչպես ես զարթնելու, հաց ուտելու, ֆիլմ նայելու, երեխա դաստիարակելու այն տանը, որի նվիրողին իրավական ոչ մի սահման չճանաչող ձևով յոթ ամիս պահում ես կալանքի տակ»

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց. «Ինչքան թույլ մարդ պետք է լինես դու, ինձ հետաքրքիր է, ինչպես ես զարթնելու, հաց ուտելու, ֆիլմ նայելու, երեխա դաստիարակելու այն տանը, որի նվիրողին իրավական ոչ մի սահման չճանաչող ձևով յոթ ամիս պահում ես կալանքի տակ։ Որպես հավասարակշիռ, հոգեպես առողջ մարդ՝ հարմա՞ր է … Read more

«Մի իշխանիկի ձեռքի գործիք են դարձել»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Կաթողիկոսի հրաժարական պահանջող եպիսկոպոսների մասին

«Ես անձամբ և մեր ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչում այլևս պարոն Նիկոլին՝ որպես վարչապետ»,-Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան հայրապետական սուրբ և անմահ պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա խախտման, դավաճանման մեջ է․ «Իր սեփական երդումը՝ որպես վարչապետ առոչինչ է։ Իսկ սրբազաններն իրենց համոզելով, որ … Read more

Թալինի եկեղեցում գտնվող ոստիկանները, իշխանությունների խմբակը գործում են օրենքից դուրս․ Աբրահամյան

Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկանները, գործում են օրենքից դուրս: Իշխանության կողմից նախաձեռնվող … Read more

Եկեղեցու դեմ պետական ճնշման նոր փուլը

Հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ընդունել և ստորագրել է մի հայտարարություն, որը ներկայացվում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզ։ Փաստաթուղթը ստորագրվել է վարչապետի կողմից և Կաթողիկոսի հրաժարականը պահանջող տասը եպիսկոպոսների մասնակցությամբ՝ վարչապետի պաշտոնական կեցավայրում։ Այս հանգամանքն արդեն իսկ փաստում է, որ խոսքը ոչ թե ներեկեղեցական քննարկման, այլ հստակ քաղաքական … Read more

Հիրավի, հայրենադшվը գցել է տիրադшվներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին․ Միքայել Սրբազան

Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին, այս մասին գրել է Միքայել Սրբազանն իր նամակում։ «Նախ և առաջ՝ Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ Ձեզ և մեզ մեծ աւետիս։ Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր … Read more

«Ուղտերթ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի»․ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը րոպեներ անց խմբագրվել է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի առաջնորդությամբ ՔՊ-ական նախարարները, պատգամավորներն ու այլ պաշտոնյաներ Սուրեբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագին ներկա լինելուց հետո քայլում են դեպի Սուրբ Աննա Կաթողիկե եկեղեցի։ ՔՊ-ականների երթն ուղիղ եթերով ցուցադրվում է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով։ Ուշագրավ է, որ Փաշինյանի էջում երթը ներկայացվել է որպես «ուղտերթ», ապա րոպեներ … Read more