«Ինչպես ես զարթնելու, հաց ուտելու, ֆիլմ նայելու, երեխա դաստիարակելու այն տանը, որի նվիրողին իրավական ոչ մի սահման չճանաչող ձևով յոթ ամիս պահում ես կալանքի տակ»

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց. «Ինչքան թույլ մարդ պետք է լինես դու, ինձ հետաքրքիր է, ինչպես ես զարթնելու, հաց ուտելու, ֆիլմ նայելու, երեխա դաստիարակելու այն տանը, որի նվիրողին իրավական ոչ մի սահման չճանաչող ձևով յոթ ամիս պահում ես կալանքի տակ։ Որպես հավասարակշիռ, հոգեպես առողջ մարդ՝ հարմա՞ր է այդ տանը ապրելը։

Մեկ էլ հիշեցնեմ, կարող է մոռացել եք, որ 2018-ից առաջ էլ այս երկիրը կոչվում էր Հայաստան, ու բոլոր հայերի հայրենիքն էր, եւ ամեն նվիրատվություն, որը հայորդիներն արել են, արել են իրենց երկրի համար, որի արդյունքները դուք հիմա վայելում եք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment