Իրանը և ԵՄ 3 երկրները Ստամբուլում բանակցություններ կանցկացնեն
Իրանը և ԵՄ 3 երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) մտադիր են մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնել փոխարտգործնախարարների մակարդակով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով», – լրագրողներին ասել է դիվանագետը։