Կիրանցում, Ոսկեպարում կառուցվող նոր տներ, Դիլիջանի հրդեհներ, Գոշի լճի ճահճացում

Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում կառուցվող նոր տներ, սահմանամերձ գյուղեր տանող ճանապարհներ, Դիլիջանի հրդեհներ, Գոշի լճի ճահճացում. Իրինա Մկրտչյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ամփոփել են 2025-ը:   Դիտումների քանակ1

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիև

Այսօր Ալիևն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: Պատվիրակությունը շնորհավորել է Ալիևին անցած տարի օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման շրջանակներում ձեռք բերված նվաճումների համար։ Նշելով ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը՝ Ալիևը հատկապես ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այս գործընթացում: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի … Read more

Ռուբիոն ասել է, թե ինչ է ակնկալում ԱՄՆ-ն Վենեսուելայից Մադուրոյի ձերբակալությունից հետո

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Վենեսուելայի կառավարությունը կարտաքսի Իրանի և «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչներին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ամերիկյան ուժերի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։ «Դադարեցվե՞լ են թմրանյութերի առաքումները։ Եղե՞լ են որևէ փոփոխություններ։ Իրանը վտարվե՞լ է։ Արդյո՞ք «Հեզբոլլահը» և Իրանը այժմ անկարող են գործել մեր շահերի դեմ Վենեսուելայից։ Միգրանտների հոսքը … Read more

Քրիստոնյա առաջնորդները կոչ են անում Հռոմի պապին փրկել հայ գերիներին․ National Catholic Register-ի անդրադարձը

Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների կոալիցիան փորձում է այնպես անել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագիրը չմոռացվի․ Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված կոչով նրանք հորդորում են նրան օգտագործել Սուրբ Աթոռի բարոյական հեղինակությունը և դրա դիվանագիտական ուղիները՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ դեռևս բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար․ նշված է National Catholic Register թերթի հոդվածում։ … Read more

Փաշինյանը շարունակում է մնալ Եվրոպայի համար հարմար գործակից. Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդդիմադիր ուժերին առաջարկ է արել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանը 2026 թվական է մտնում ոչ թե որպես երկիր, որը հանգիստ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, այլ որպես պետություն, որը կանգնած է իր քաղաքական ապագայի շուրջ վճռորոշ որոշումների շեմին։ Հունիսին կայանալիք ընտրությունները չեն լինելու ծրագրերի և անհատների սովորական մրցակցություն։ Նիկոլ Փաշինյանի համար … Read more

ԱՄՆ-ին պետք է վենեսուելական նավթը. բրիտանացի փորձագետ

ԱՄՆ-ի գործողությունը Վենեսուելայում և նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկությունը վերաբերում են ոչ թե թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, այլ նավթին և ԱՄՆ-ի՝ Արևմտյան կիսագնդում նոր կարգ հաստատելու ցանկությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ուորվիքի համալսարանի Լատինական Ամերիկայի պատմության պրոֆեսոր Բենջամին Սմիթը։ «Կոկաինը Միացյալ Նահանգներում մեծ խնդիր չէ (ի տարբերություն մեթամֆետամինի և ֆենտանիլի): Կոկաինի մեծ մասը Վենեսուելայից չի … Read more

Փաշինյանի համար իշխանության պահպանումը ոչ միայն քաղաքական, այլև անձնական հարց է․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում առաջարկով դիմել է ընդդիմությանը։ Նա կարծում է չափազանց տեղին կլիներ, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը՝ անկախ գաղափարախոսությունից կամ անցյալի հակասություններից, համատեղ նամակով դիմեն Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ խնդրելով գագաթնաժողովը երկու ամսով հետաձգել՝ ընտրություններից հետո։ «Հայաստանը 2026 թվական է մտնում ոչ թե որպես երկիր, որը հանգիստ պատրաստվում … Read more

New York Times-ը պարզել է, թե ինչու է Թրամփը Մադուրոյին ձերբակալել տոների ժամանակ

ԱՄՆ-ն ծրագրել էր գործողությունը Վենեսուելայում անցկացնել տոնական շրջանում, քանի որ այդ ժամանակ վենեսուելացի շատ զինվորականներ արձակուրդում են, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ CBS հեռուստաալիքը շաբաթ օրը հաղորդել է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում ցամաքային հարվածների գործողությունը, որը սկզբնապես նախատեսված էր Սուրբ Ծննդյան տոներին, մի քանի անգամ հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ … Read more

Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ քահանային ծես իրականացնել Թալինում

Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ Արամայիս Թախմազյանին իրականացնել հակաեկեղեցական ծես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ այս մասին պաշտպանը հայտնել է Facebook-ի իր էջում՝ կցելով տեսանյութ։ Նրա խոսքով՝ Արամայիս Թախմազյանը վերջին շրջանում հաճախ է եկեղեցի այցելել և քահանայի հագուստ կրելով՝ փորձել խոչընդոտել Տեր Հայկ քահանա Սահակյանի կողմից ժամերգությունների անցկացումը։ Գրառման մեջ նաև նշված է, որ … Read more