ԱՄՆ-ն ծրագրել էր գործողությունը Վենեսուելայում անցկացնել տոնական շրջանում, քանի որ այդ ժամանակ վենեսուելացի շատ զինվորականներ արձակուրդում են, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
CBS հեռուստաալիքը շաբաթ օրը հաղորդել է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում ցամաքային հարվածների գործողությունը, որը սկզբնապես նախատեսված էր Սուրբ Ծննդյան տոներին, մի քանի անգամ հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
NBC-ն, իր հերթին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Վենեսուելայում ռազմական գործողությունների իրականացումը մինչև ԱՄՆ-ում Սուրբ Ծնունդը։
«ԱՄՆ զինվորականները ցանկանում էին գործողությունն իրականացնել տոնական շրջանում, քանի որ շատ պետական պաշտոնյաներ և վենեսուելացի զինվորականներ արձակուրդում են», – գրում է հրատարակությունը։
Աղբյուրներից մեկն էլ թերթին հայտնել է, որ եթե եղանակային պայմանները թույլ չտային գործողությունն իրականացնել շաբաթ օրը, այն կարող էր հետաձգվել մինչև հունվարի կեսերը։