Միավորվում ենք, աշխատում ենք այս տարի և դուռ ենք բացում դեպի մեր պատկերացրած Հայաստանը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Աչքերը փակենք և պատկերացնենք, մի Հայաստան, որտեղ ամեն օր չես լսում հայերի՝ իրար հանդեպ ունեցած հակասությունների մասին, որտեղ մոռացել են պատերազմների մասին, որտեղ մեր հասարակությունը անկախ քաղաքական հայացքներից համերաշխ է, որտեղ հաղթահարել ենք աղքատությունը։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Միավորվում ենք, աշխատում ենք այս տարի և դուռ ենք բացում դեպի այդ … Read more

Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։ Ըստ ընդդիմադիր … Read more

Ուկրաինայի նախագահի գրասենյակը կգլխավորի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Վերջինս տեղեկացրել է, որ ընդունել է առաջարկը: Մինչև 2025 թվականի նոյեմբերի վերջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Անդրիյ Երմակը։ Նա հրաժարական է տվել ուկրաինական ատոմակայանների օպերատորի՝ «Էներգոատոմի» շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Կիրիլ Բուդանովը ուկրաինական հետախուզությունը ղեկավարում է … Read more

Իրանի իշխանությունները Թրամփին կոչ են արել չմիջամտել երկրի ներքին գործերին

Թեհրանից արձագանքել են Իրանում ցույցերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին: Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին զգուշացրել է զերծ մնալ ճնշման ցանկացած փորձից: «Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է ամերիկյան փրկության փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա: Միջամտության ցանկացած ձեռք, որը մտացածին պատրվակով ոտնձգություն կկատարի Իրանի անվտանգության դեմ, կկտրվի մինչև միջամտության … Read more

Իրանում պատասխանել են Թրամփի սպառնալիքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմանա, որ ամերիկյան միջամտությունը Իրանի ներքին գործերին համարժեք է քաոսի ամբողջ տարածաշրջանում և ամերիկյան շահերի ոչնչացմանը․ հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունը տարանջատում է բողոք արտահայտող իրանցիներրի կարծիքը «ապակառուցողական տարրերի» դիրքորոշումներից։ «Հաշվի առնելով իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի կողմից ընդունված դիրքորոշումները՝ վիճակը … Read more

Հաջիևը գովաբանել է Թրամփի վարչակազմի դերը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը The Washington Times-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ նշելով, որ Վաշինգտոնը ցուցաբերել է խաղաղության օրակարգին բարձր նվիրվածություն։ Նրա խոսքով՝ Թրամփի արագ արձագանքն ու գործընթացում ակտիվ մասնակցությունը զգալի դեր են ունեցել տարածաշրջանային խաղաղության առաջմղման հարցում։ Հաջիևը նշել է, որ 907-րդ բաժնի պահպանումը խոչընդոտում է … Read more

Եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա օգնության․ Թրամփ

ԱՄՆ-ն «կգա նրանց օգնության», եթե Իրանի կառավարությունը կրակ բացի ցուցարարների վրա, այս մասին գրել է Թրամփը։ «Եթե Իրանը կրակ բացի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը, ցավոք, նրանց սովորական ռեժիմն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։ Մենք լիակատար զգոնության մեջ ենք և պատրաստ ենք գործել», — գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։

ԱՄՆ-ն կարող է օգնել իրանցի ցուցարարներին․ Թրամփ

Միացյալ Նահանգները օգնության ձեռք կմեկնի իրանցի ցուցարարներին, եթե երկրի իշխանությունը սկսի սպանել նրանց․ Truth Social սոցցանցի իր էջում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե Իրանը, սովորության համաձայն, կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց», – հայտարարել է նա։ Հիշեցնենք՝ Իրանի տարբեր շրջաններում մեկնարկել են զանգվածային ցույցեր՝ պայմանավորված տնտեսական ճգնաժամով և գնաճով։

Ուկրաինական ուժերը չեն հարվածել Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Խերսոնի շրջանում հյուրանոցին հարվածելուն ուկրաինական ուժերի մասնակցության մասին հայտարարությունները: Գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում բացառապես «հակառակորդի ռազմական թիրախներին, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և այլ օրինական թիրախների՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»: Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալով՝ Խերսոնի մարզի Խորլի գյուղի … Read more

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու համար․ Տիգրան Աբրահամյան

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բարձրակարգ մարզիկ, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու ու արտաքին լսարանին հասցնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Վերջինս, հաշվի առնելով իր բազմամիլիոնանոց միջազգային լսարանը, իր ամանօրյա ուղերձում հատուկ անդրադարձ է կատարել … Read more