Կլիչկոն դիմել է կիևցիներին՝ կոչ անելով օգնել ջերմության և սննդի կարիք ունեցողներին

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել բնակիչներին օգնել նրանց, ովքեր մնացել են առանց ջեռուցման և ջրի քաղաքի ենթակառուցվածքների վնասներից հետո։ «Ես դիմում եմ Կիևի այն բնակիչներին, ովքեր իրենց տներում ունեն ջեռուցում և ջուր. օգնեք ձեր համաքաղաքացիներին՝ հրավիրեք նրանց տաքանալու, սնունդ պատրաստելու կամ մանկական սնունդ պատրաստելու», — գրել է նա իր Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ … Read more

Լուկաշենկոն, նրա որդին և իր շպից ցեղատեսակի շունը դուրս են եկել Մինսկում ձյուն մաքրելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա որդին՝ Նիկոլայը, մասնակցել են Մինսկում ձյան մաքրման աշխատանքներին ուժեղ ձյան տեղումներից հետո: Այս մասին հայտնել է «Պուլ Պերվյի» Telegram ալիքը, որը կապված է նախագահի մամուլի ծառայության հետ: Ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ Լուկաշենկոն և մի քանի այլ մարդիկ մաքրում են ձյան կույտերը: Նրա որդին՝ Նիկոլայը, նույնպես մասնակցում է: Նրանց … Read more

Հալեպում իրավիճակը հանդարտ է, ծանր հրետանին լռել է. Գաբրիելյան

Հալեպում ընդհանուր առմամբ իրավիճակը հանդարտ է: Հայ համայնքը միայն նյութական վնասներ է կրել: Այս մասին AlphaNews-ին հայտնել է Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։ Այսօր՝ առավոտից, ըստ նրա, ռազմական գործողությունները դադարել են։ «Ռազմական գործողությունները ողջ գիշեր ընթացել են, մինչև առավոտ ծանր հրետանին աշխատում էր, ծանր ռազմամթերքով հարվածներ էին հասցվում, բայց առավոտյան պատկերը լրիվ փոխվեց, … Read more

ԵՄ անդամ պետությունները հաստատել են ՄԵՐԿՈՍՈՒՐ համաձայնագիրը. Euronews

Ուրբաթ ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունն աջակցել է ՄԵՐԿՈՍՈՒՐ համաձայնագրին՝ վերջ դնելով Եվրոպական հանձնաժողովի և Լատինական Ամերիկայի մի խումբ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի միջև ավելի քան երկու տասնամյակ տևած դժվար բանակցություններին, ինչպես նաև ԵՄ-ում բազմամյա ներքին տարաձայնություններին՝ հայտնում է Euronews-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ Ֆրանսիան, Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան և Իռլանդիան դեմ են քվեարկել, Բելգիան … Read more

Իրանում նո՞ր ղեկավար են ուզում․ ո՞վ է թեկնածուն

Կրակոցներ, այրված դրոշներ, փակ փողոցներ, պայթյուններ․ Իրանում վերջին 12 օրերի ամենալարված գի շերն է եղել։ Հայ երիտասարդ է զոհվել ցույցերի ընթացքում։  Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին է հանդես եկել կոշտ հայտարարությամբ՝ սլաքներն ուղղելով Միացիալ Նահանգների կողմը։  Իրանում համոզված են, որ խաղաղ ակցիաները վերածվել են բախումների ԱՄՆ-ի և Իսրայելի միջամտությամբ։ Խամենեին իրանցի երիտասարդներին կոչ … Read more

Եթե զենք ունեինք, ինչո՞ւ պարտվեցինք. եղեգնաձորցիները՝ 8 միլիարդի զենք գնելու հայտարարության մասին

Եղեգնաձորում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք հավատո՞ւմ են, որ իշխանությունները 8 միլիարդի զենք են գնել: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե ռազմական բյուջեն կրճատվել է»,- ասել է բնակիչներից մեկը: Բնակիչները այն կարծիքին են, որ այդ քանակության զենք չեն գնել։ Հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, … Read more

Թեհրանի քաղաքապետը՝ անկարգությունների հետևանքների մասին

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին մեկնաբանել է ցուցարարների գործողությունները մայրաքաղաքում: «Նրանք (ցուցարարները) հարձակվել են հիվանդանոցների և երկու բժշկական կենտրոնի, 26 բանկի, 25 մզկիթի, «Բասիջ» բազաների և իրավապահ մարմինների օբյեկտների վրա՝ քաոս սերմանելու և կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով։ Բացի այդ, հրկիզվել է 48 հրշեջ ծառայության մեքենա, այդ թվում՝ ութ ծանր հրշեջ մեքենա։ Հարվածի տակ … Read more

Վենեսուելան ազատ կարձակի մեծ թվով բանտարկված քաղաքացիների և օտարերկրացիների

Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ առաջիկայում ազատ կարձակվեն նախկինում բանտարկված վենեսուելացիներ և օտարերկրյա քաղաքացիներ: Ռոդրիգեսի խոսքով՝ գործընթացն արդեն սկսվել է, այսպիսով իշխանությունը ցանկանում է նպաստել ազգային միասնությանը, խաղաղ համակեցությանը և երկրի բարգավաճմանը: Սպիտակ տնից նշել են, որ դա հնարավոր է դարձել Նիկոլաս Մադուրոյի տապալման և Կարակասի վրա Դոնալդ Թրամփի ճնշման արդյունքում: … Read more

Կառավարությունում քննարկվել է միգրացիոն ռազմավարության քաղաքացիության կոնցեպտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ: Հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է քաղաքացիության ինստիտուտի վերագնահատման ու վերարժևորման հարցերը, անդրադարձել ինստիտուտի կատարելագործմանը միտված միջոցառումներին։ Փորձագիտական խմբի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները: Անդրադարձ է կատարվել նաև … Read more

ՌԴ Պետդումայի պատգամավորները հրավիրվել են Միացյալ Նահանգներ՝ խաղաղության հարցեր քննարկելու համար

Ռուսաստանի Պետդումայի չորս անդամ պաշտոնական հրավեր է ստացել՝ Վաշինգտոնում հանդիպելու ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների ընթացքը՝ հայտարարել է Ֆլորիդայի 13-րդ շրջանի սենատոր Աննա Պաուլինա Լունան։ Հանդիպումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և կարող է տեղի ունենալ արդեն հունվարին՝ գրել է Լունան X … Read more