Կառավարությունում քննարկվել է միգրացիոն ռազմավարության քաղաքացիության կոնցեպտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ: Հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է քաղաքացիության ինստիտուտի վերագնահատման ու վերարժևորման հարցերը, անդրադարձել ինստիտուտի կատարելագործմանը միտված միջոցառումներին։

Փորձագիտական խմբի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները:

Անդրադարձ է կատարվել նաև իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել քաղաքացիության ինստիտուտի վերանայմանն ուղղված լուծումների վերաբերյալ, ներկայացրել առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Leave a Comment