Մայր Աթոռ. Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությունը Սահմանադրության խախտում է

5 հունվարի 2026 – 14:27 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների համատեղ հայտարարությանը ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ նրանց կողմից եկեղեցու «բարենորոգման նախաձեռնությունը Սահմանադրության խախտում է»: «Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, … Read more

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա

Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները  միջազգային մեծ ուշադրություն են գրավել։ Չինաստանը կարծում է, որ ոչ մի պետություն չի կարող ստանձնել միջազգային ոստիկանի և դատավորի դերը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ «Մենք չենք կարծում, որ որևէ երկիր կարող է գործել որպես միջազգային ոստիկանական ուժ, և մենք համաձայն չենք, որ որևէ երկիր կարող է հավակնել … Read more

2026-ին Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության սաստկացման, իսկ Բաքուն TRIPP-ը կօգտագործի ճնշումների համար․ Stratfor

Հայաստանն ու Ադրբեջանը չափավոր քայլեր կձեռնարկեն 2025 թվականի շրջանակային խաղաղության համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ, ինչը կնվազեցնի նրանց միջև նոր պատերազմի ռիսկը, կանխատեսում է Stratfor վերլուծական կենտրոնը: Կենտրոնի գնահատմամբ՝ երկու երկրների միջև առևտրի կարգավորումը, հավանաբար, կընթանա զգուշորեն. կողմերը վստահություն կկառուցեն սահմանափակ առևտրային փոխգործակցության, այլ ոչ թե համապարփակ տնտեսական ինտեգրման: Ներքին քաղաքականության մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը … Read more

Բագրատ և Արշակ սրբազաններն ուղերձ են հղել ՔԿՀ-ից․ 2025-ը հալածանքների տարի էր

5 հունվարի 2026 – 14:15 AMT PanARMENIAN.Net – «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հանդես են եկել ուղերձով՝ նշելով, որ 2025-ը հալածանքների տարի էր: «Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ ծննդյան և … Read more

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության փորձաքննության եզրակացությունը 3-րդ անձանց տրամադրելու դեպքով քրվարույթ չի նախաձեռնվել

5 հունվարի 2026 – 14:10 AMT PanARMENIAN.Net – Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության փորձաքննության արդյունքները վարույթի հետ առնչություն չունեցող երրորդ անձանց տրամադրելու մեջ դատախազությունը նախաքննության գաղտնիության խախտման խնդիր չի տեսնում։ Հաղորդումը ներկայացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Արշակ Սրբազանը չի ճանաչվել որպես տուժող, իսկ իր ցուցմունքում նա նշել է, թե ինքը … Read more

Նախագիծ․ Գաղտնալսման տեխնիկական միջոցների արտադրության և վաճառքի վերահսկողությունը կխստացվի

5 հունվարի 2026 – 13:55 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում նախատեսվում է օրենքով կարգավորել գաղտնի տեղեկություն հավաքելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրությունն ու շրջանառությունը։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում և հարակից ակտերում փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է ուժեղացնել տեղեկատվական և ազգային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանել քաղաքացիների անձնական տվյալները, հայտնում է Panorama.am-ը: … Read more

Թրամփը պնդում է, որ նավթային ընկերությունները ցանկանում են աշխատել Վենեսուելայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ամերիկյան նավթային ընկերությունները ցանկանում են աշխատել Վենեսուելայում և ներդրումներ կկատարեն երկրի ենթակառուցվածքներում։ «Խոշոր նավթային ընկերությունները կգնան այնտեղ ( Վենեսուելա – խմբ.): Նրանք կվերականգնեն ենթակառուցվածքները: Նրանք ներդրումներ կկատարեն», – ասել է նա լրագրողներին:

Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով. Մայր Աթոռ

Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը. «ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։ բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից … Read more

Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի հետ քննարկում է Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի հետ քննարկում է Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցները։ Լրագրողը նշել է, որ սենատոր Լինդսի Գրեհեմը քննարկել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները։ «Մենք անընդհատ քննարկում ենք սա։ Ես նրա (Գրեհեմի – խմբ.) հետ ուրիշ ոչ մի բանի մասին չեմ խոսել։ Ես նրան շատ հետաքրքիր զրուցակից չեմ համարում, բացի … Read more

Պեկինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Մադուրոյի ձերբակալությունը. Reuters

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ-ին մեղադրել է ձերբակալելով Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու, Նյու Յորքում նրան դատելու և այդպիսով՝ «աշխարհի դատավորի» դեր ստանձնելու համար: Նա նշել է, որ Պեկինը պատրաստվում է ՄԱԿ-ում հանդես գալ Վաշինգտոնի դեմ այդ քայլի օրինականության հարցով՝ հաղորդելէ Reuters-ը: Վան Ին վստահեցրել է, որ Չինաստանը հետևում է չմիջամտելու … Read more