Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային մեծ ուշադրություն են գրավել։ Չինաստանը կարծում է, որ ոչ մի պետություն չի կարող ստանձնել միջազգային ոստիկանի և դատավորի դերը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Մենք չենք կարծում, որ որևէ երկիր կարող է գործել որպես միջազգային ոստիկանական ուժ, և մենք համաձայն չենք, որ որևէ երկիր կարող է հավակնել միջազգային դատավորի դերի», – Վան Իի խոսքերն է մեջբերում Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։
Վան Ին ընդգծել է, որ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լիովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով։
«Մենք հետևողականորեն դեմ ենք միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը կամ դրա սպառնալիքին և մեկ երկրի կամքը մյուսին պարտադրելուն», – ասել է նա։