Պեկինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Մադուրոյի ձերբակալությունը. Reuters


Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ-ին մեղադրել է ձերբակալելով Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու, Նյու Յորքում նրան դատելու և այդպիսով՝ «աշխարհի դատավորի» դեր ստանձնելու համար: Նա նշել է, որ Պեկինը պատրաստվում է ՄԱԿ-ում հանդես գալ Վաշինգտոնի դեմ այդ քայլի օրինականության հարցով՝ հաղորդելէ Reuters-ը:


Վան Ին վստահեցրել է, որ Չինաստանը հետևում է չմիջամտելու քաղաքականությանը և պարբերաբար քննադատում առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման իրականացվող ռազմական գործունեությունը:


Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանն էլ հայտարարել է, որ Պեկինն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի անցկացմանը՝ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածը քննարկելու համար։


Պեկինը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ «ՄԱԿ-ի կանոնադրությունը» և միջազգային արդարությունն ու արդարադատությունը վճռականորեն պաշտպանելու համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։

Leave a Comment