Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են TRIPP-ին և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, իրադրությունը տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվել է նաև TRIPP-ի նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Թրամփը կոչ է արել Եվրոպային կենտրոնանալ Ուկրաինայի, ոչ թե Գրենլանդիայի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա Ուկրաինայի հակամարտության վրա, այլ ոչ թե Գրենլանդիայի։ «Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, քանի որ, անկեղծ ասած, դուք տեսնում եք, թե որտեղ է դա նրանց հասցրել», – ասել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցում։ «Սա այն է, ինչի վրա պետք է … Read more

«Զայեդ» մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, որոնք էական ներդրում են ունենում երկխոսության ամրապնդման գործում. Նազելի Բաղդասարյան

«Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք։   «Զայեդ» … Read more

Գազայում թուրք և կատարցի զինվորականներ չեն լինելու․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ Գազայում թուրք և կատարցի զինվորականներ Գազայի հատվածում չեն տեղակայվի․ հաղորդում է Haaretz-ը։ «Մենք որոշակի բանավեճ ունենք ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ Գազայում տեղի ունեցող զարգացումներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի վերաբերյալ», – նշեց նա։  

Ճապոնիայի վարչապետը որոշել է խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ անցկացնել

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին որոշել է արձակել խորհրդարանի ստորին պալատը և փետրվարի 8-ին արտահերթ ընտրություններ է նշանակել: Տակաիչին հայտարարել է, որ վտանգի տակ է դնում իր աշխատանքը և ձգտում է քաղաքացիների քվեարկությանը դնել հարցը՝ արդյոք ինքը պետք է մնա Ճապոնիայի վարչապետի պաշտոնում: Խորհրդարանի ստորին պալատը կարձակվի հունվարի 23-ին՝ այս տարվա խորհրդարանական նստաշրջանի բացման … Read more

Քաղբանտարկյալներ՝ Փաշինյանի Հայաստանում • Tribune.am

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու վրա հարձակումը և քրիստոնյա քաղբանտարկյալներ պահելը բացատրում է միայն նրա քաղաքական թուլությամբ։ «Սամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին։ Մենք թույլ չենք տա, որ այս խայտառակությունն աննկատ մնա»,-նշել է Ամստերդամը։

Երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում պատերազմ է իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է, որ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես պատերազմի հայտարարում իրանցի ժողովրդին: Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների պատժամիջոցների պատճառով է երկրում տնտեսական ծանր իրավիճակ ստեղծվել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին հայտնել էր, որ ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել: … Read more

ԵՄ-ն մտադիր է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վեճը լուծել դիվանագիտական ճանապարհով. Bloomberg

Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ ԵՄ ղեկավարները մտադիր են Գրենլանդիայի ճգնաժամը ԱՄՆ-ի հետ լուծելու համար նախ օգտագործել դիվանագիտական ​​միջոցները, նախքան ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելը։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր ԵՄ արտակարգ գագաթնաժողով հրավիրելու որոշման մասին՝ Գրենլանդիան գրավելու՝ ԱՄՆ ծրագրերի հետ կապված լարվածության պատճառով։ Bloomberg-ի … Read more

ԱԺ վերջին նստաշրջանը թեժ է մեկնարկել

Երգ, գրկախառնություններ, համբույրներ․ Ազգային ժողովի 2026 թվականի առաջին նիստը Քաղաքացիական Պայմանագիրն այսպես էր սկսել, բայց հետո եկավ ընդդիմությունն, ու սկսվեցին փոխադարձ մեղադրանքներն ու թեժ քննարկումները։ Ու քանի որ սա այս գումարման ԱԺ–ի վերջին նստաշրջանն է, Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ նախագահից փորձեց պարզել, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն ինչու ԱԺ չի ներկայացվելու։

Վարչապետը եկեղեցու գործերին խառնվելու իրավունք չունի. հարցում Լոռիում

Լոռիում անցկացված հարցման ժամանակ բնակիչները մտահոգություն են հայտնել եկեղեցի-պետություն լարված հարաբերությունների վերաբերյալ: Հարցվածների գերակշիռ մասը խիստ քննադատաբար է մոտեցել իշխանության կողմից եկեղեցական հարցերին միջամտելու փորձերին՝ համարելով դա սահմանադրական կարգի և դարավոր ավանդույթների խախտում։ «Եկեղեցին անձեռնմխելի է»,- նշել է բնակիչներից մեկը: «Ոչ ոք իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից: Անդրադառնալով կաթողիկոսի … Read more