Ֆրանսիայի ֆինանսների նախարարը ենթադրություններ է արել, թե ինչն է ԱՄՆ-ին դրդել չեղարկել մաքսատուրքերը

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրի խոսքով՝ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի նկատմամբ Եվրոպայի կոշտ արձագանքը Վաշինգտոնին դրդել է հրաժարվել դրանցից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի սահմանելու 10% մաքսատուրքեր մի շարք եվրոպական երկրների նկատմամբ։ Մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին փետրվարին։ «Ամեն դեպքում, շատ ուժեղ արձագանք եղավ, հիմնականում Եվրոպայից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և մի … Read more

1 մլրդ դոլար պետք է վճարենք՝ Թրամփի հետ Փաշինյանի սելֆիի համար․ Հայկ Մամիջանյան

1 միլիարդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ։ Թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները․ արձագանքելով ABC Media-ի հարցին, որ Թրամփի հրավիրած խորհրդին մասնակցելու համար Փաշինյանը պետք է 1 մլրդ դոլար վճարի, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «60 միլիոնի կարգի նստեց ՍՈւ կործանիչների սելֆին։ Այդ … Read more

Ֆոկուսնիկություն ա. մենք միջին թոշակը բարձրացրել ենք 367%-ով. Մամիջանյան • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին կսահմանափակվի

Գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի սահմանումը մնում է Կառավարության առաջնահերթություններից մեկը: Կարևոր է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 22-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից … Read more

Պաշտպան․ Հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

22 հունվարի 2026 – 11:56 AMT PanARMENIAN.Net – 13 օր հաղադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի պաշտպան, Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: «Հունվարի 21-ի ուշ երեկոյան նորից տեսակցեցի 13 օր հացադուլի մեջ գտնվող, 69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին: Տեսակցության ընթացքում … Read more

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

 Քաղաքականություն 22 Հունվար, 2026 23:55 Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևն այցելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովի հետ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունից: Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են … Read more