Ֆրանսիայի ֆինանսների նախարարը ենթադրություններ է արել, թե ինչն է ԱՄՆ-ին դրդել չեղարկել մաքսատուրքերը

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրի խոսքով՝ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի նկատմամբ Եվրոպայի կոշտ արձագանքը Վաշինգտոնին դրդել է հրաժարվել դրանցից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի սահմանելու 10% մաքսատուրքեր մի շարք եվրոպական երկրների նկատմամբ։ Մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին փետրվարին։

«Ամեն դեպքում, շատ ուժեղ արձագանք եղավ, հիմնականում Եվրոպայից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և մի շարք այլ երկրներից։ Ես կարծում եմ, որ այս կոշտությունը սկսել է համոզել Ամերիկայի նախագահին, որ պետք է գտնել ուժից բացի այլ եղանակներ և միջոցներ: Նա ասաց, որ ուժ չի կիրառի և, տեսնենք, թե արդյոք դա ճիշտ է», – ասել է Լեսկյուրը հինգշաբթի օրը RTL ռադիոկայանի եթերում:

Leave a Comment