Այո, պարտքն աճում է և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, բայց այն սպասարկելու հնարավորություններն այսօր մեծացել են․ ՀՀ ֆինանսների նախարար

Այո, պարտքն աճում է, և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, պետություններ էլ կան, որ տրիլիոններով պարտք ունեն, հիմա ինչի՞ ենք այդ միլիարդից խոսում, դրա համար պետք է խոսենք դրա համամասնությունից․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով աճող պարտքի վերաբերյալ լրագրողի հարցին։ «Ես կարող եմ ասել, որ այսօր մեր … Read more

Ես հավանում եմ քրդերին և փորձում եմ պաշտպանել նրանց. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ իրեն դուր են գալիս քրդերը՝ հավելելով, որ իր վարչակազմը փորձում է պաշտպանել այդ էթնիկ խմբին, հայտնում է Rudaw-ը: Հայտարարությունն արվել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) դեմ սիրիական բանակի շարունակական հարձակումների ֆոնին՝ չնայած երեքշաբթի ուշ երեկոյան Դամասկոսը հայտարարել էր քառօրյա հրադադարի մասին: Սիրիայի քրդական … Read more

Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ

Քաղաքականություն 21 Հունվար, 2026 12:30 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ես չեմ պլանավորում մեկնել Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ոչ, ես դա … Read more

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու Թրամփի միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում

Սպիտակ տունը հրապարակել է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակը, որը ներառել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումները նախագահության մեկ տարվա ընթացքում: Ցուցակի 143-րդ հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միջնորդությունը, և այն տեղադրված է «Ամերիկյան առաջնորդության վերականգնումը համաշխարհային ասպարեզում» բաժնում: Սպիտակ տունը ձեռքբերումների ցանկում ներառել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման … Read more

Իրանը կջնջվի Երկրի երեսից, եթե փորձի իրականացնել իր սպառնալիքները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը News Nation-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր կյանքի դեմ ցանկացած մահափորձ կհանդիպի աննախադեպ ամերիկյան ռազմական արձագանքի։ Թրամփը շեշտել է, որ տվել է հստակ հրահանգներ. եթե Իրանը փորձի իրականացնել իր սպառնալիքները, երկիրը «կջնջվի Երկրի երեսից»։ Նա մանրամասնել է, որ ԱՄՆ պատասխանը չի սահմանափակվի առանձին թիրախների հարվածներով, այլ կընդգրկի ամբողջ Իրանը։ «Եթե … Read more

Ֆրանսիան առաջարկել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում

Ֆրանսիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի ղեկավարությանը առաջարկ են ներկայացրել Դանիայի ինքնավար տարածքում՝ Գրենլանդիայում, դաշինքի զորավարժություններ կազմակերպելու վերաբերյալ, չորեքշաբթի հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարությանը։ «Ելիսեյան պալատը չորեքշաբթի օրը հեռուստաալիքին հայտնել է, որ Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում, և որ Փարիզը պատրաստ է նպաստել դրանց», – հաղորդում է CNN-ը։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Ֆրանսիան, մի … Read more

2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակցի ենք սպասում, ինչն աննախադեպ է մեր պետության համար․ Վահե Հովհաննիսյան

2026-ին Երևանում կանցկանցվի COP17-ը, 20․000-ից ավելի մասնակիցների ենք սպասում, ինչն աննախադեպ ծավալ է մեր պետության համար․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք 2024-ին մեծ հաջողությամբ անցկացրինք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը Հայաստանում, դրան 3500-4000 մարդ էր մասնակցել։ Դա, կարելի է ասել, ամենամեծ միջոցառումներից էր, որ ՀՀ-ում տեղի է ունեցել։ … Read more

Վահան Կոստանյանը Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է «ԹՐԻՓՓ ուղի» նախագծից ակնկալվող հնարավորությունները

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի և խմբի անդամ ու ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով զեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ: Կողմերը գոհունակությամբ նշել են վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև շարունակաբար զարգացող արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության կարևորությունը երկկողմ կապերի … Read more

Հայաստանի գիտատեխնոլոգիական հզորացումը պետք է լինի քաղաքական ուժերի նախընտրական օրակարգի առանցքում․ Գիտուժ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Գիտուժ» քաղաքացիական ապակուսակցական նախաձեռնությունը հայտարարում է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը։ «Միավորելով 208 անհատ անդամների (գործարարներ, կառավարիչներ) և 24 կազմակերպությունների (բիզնես և մասնագիտական ասոցիացիաներ, հիմնադրամներ)՝ մեր համայնքն առաջնորդվում է մեկ առաքելությամբ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն … Read more