Ֆրանսիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի ղեկավարությանը առաջարկ են ներկայացրել Դանիայի ինքնավար տարածքում՝ Գրենլանդիայում, դաշինքի զորավարժություններ կազմակերպելու վերաբերյալ, չորեքշաբթի հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարությանը։
«Ելիսեյան պալատը չորեքշաբթի օրը հեռուստաալիքին հայտնել է, որ Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում, և որ Փարիզը պատրաստ է նպաստել դրանց», – հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Ֆրանսիան, մի քանի այլ եվրոպական երկրների հետ միասին, նախկինում զորքեր էր ուղարկել Գրենլանդիա՝ Դանիայի հովանու ներքո անցկացվող «Arctic Fortitude» զորավարժության համար։
Վերջին շաբաթներին ԱՄՆ վարչակազմը ակտիվացրել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելու ջանքերը: Այնուամենայնիվ, դանիական իշխանությունները մինչ այժմ հրաժարվել են զիջել կղզին: Գրենլանդիայի իշխանությունները նույնպես հայտարարել են, որ իրենք որևէ հետաքրքրություն չունեն ԱՄՆ-ին միանալու հարցում: