Լրագրողից՝ բարեփոխիչ, բարեփոխիչից՝ բռնապետ․ Նիկոլ Փաշինյանի կերպարի փոփոխությունը միջազգային ասպարեզում

Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018 թվականին, միջազգային լրատվամիջոցներում դա լայնորեն ներկայացվում էր որպես հետխորհրդային տարածքում հազվագյուտ հաջողության պատմություն. լրագրողից՝ բարեփոխիչ, որն իշխանության էր եկել խաղաղ բողոքի ցույցերի միջոցով՝ խոստանալով թափանցիկություն, օրենքի գերակայություն և վճռական խզում օլիգարխիկ կառավարման հետ: Մի քանի տարի շարունակ արևմտյան դիտորդները Հայաստանի օրինակը ներկայացնում էին որպես փխրուն, բայց իսկական ժողովրդավարական փորձ: … Read more

Կիևում ավելի քան 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով միայն Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել մեկ միլիոնից ավելի մարդ: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջեռուցման անջատումների պատճառով Կիևը հումանիտար աղետի շեմին է: Նրա խոսքով՝ 600.000 մարդ լքել է մայրաքաղաքը: Իրավիճակն ավելի է բարդացնում ծայրահեղ ցուրտ եղանակը: Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։

Դեպի ուժեղ Հայաստան գնալու մեր 5 քայլերից մեկն է նոր քայլեր անող ընտանիքներին տալ պետության կողմից աջակցվող ճանապարհ. «Մեր ձևով» շարժման անդամ

Այս անգամ Երևանի մասով չեմ խոսելու, ներկայացնելու եմ այլ քաղաքաների բնակարանների միջին գնի անհասկանալի աճը: Որպեսզի պատկերացնեք՝ նորաստեղծ ընտանիքները երկարաձգում են իրենց ամուսնությունը միայն այն պատճառով, որ չեն կարողանում ձեռք բերել բնակարան: Պետությունը չի կատարել վերահսկողական աշխատանք: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը: «Գյումրիում 2018 թվականին 1 քմ բնակարանը արժեր 89.300 … Read more

Տիգրան Աբրահամայանը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի առողջության և իրավիճակի մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամայանը գրել է. «Հիվանդանոցում հանդիպեցի իշխանության անօրինականությունների հետևանքով ազատազրկված և վերջերս վիրահատված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ: Վերջինս, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանն ու, առհասարակ, սեփական եսին վերաբերող թեմաներից կամ դրանք շրջանցում է, իսկ նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային: Միքայել … Read more

Կանադան հրաժարվել է 1 մլրդ դոլար վճարել Թրամփի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար

Կանադան չի վճարի 1 միլիարդ ԱՄՆ դոլար Ամերիկայի «Խաղաղության խորհրդին» միանալու համար, երեքշաբթի հայտարարել է երկրի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ նա մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը նշել է, որ խորհրդի շրջանակը դեռ ամբողջական չէ, պարզ չէ, թե որոնք են լինելու այդ խորհրդի լիազորությունները, թե ինչպես է այն գործելու: Նա … Read more

Փաշինյանին միացած հոգևորականները կոչ են արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը

21 հունվարի 2026 – 14:22 AMT PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հրավիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման խորհրդին միացած եպիսկոպոսներին մասնակցելու փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին։ Դրան ի պատասխան տարածած հայտարարության մեջ Փաշինյաին միացած հոգևորականները կոչ են արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը: Կոչ է արվում նաև … Read more

Թրամփն ու Ալիևը փոխանակվել են միմյանց գովերգող նամակներով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհակալություն հայտնելով «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերի համար։ «Ես ընդունում եմ այս հրավերը՝ որպես փոխադարձ հարգանքի վրա հիմնված Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ գործընկերության նշան և որպես տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում խաղաղության և կայունության խթանման գործում Ադրբեջանի դերի ճանաչում», – … Read more

Չինաստանը վճռականորեն պաշտպանելու է ՄԱԿ-ին. Չինաստանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Թրամփի՝ ՄԱԿ-ը «Խաղաղության խորհրդով» փոխարինելու մասին հայտարարությանը

Պեկինը մտադիր է վճռականորեն պաշտպանել միջազգային համակարգը, որի կենտրոնում է ՄԱԿ-ը՝ անկախ արտաքին քաղաքականության միջավայրի փոփոխություններից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որ իր ստեղծած «Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ին։ Այս մասին հաղորդել է ТАСС-ը: «Չինաստանը միշտ կիրառում է իրական … Read more

Նախագահը ստորագրել է զոհվածների հիշատակի օր սահմանող օրենքը․ Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային

21 հունվարի 2026 – 13:58 AMT PanARMENIAN.Net – ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Այսուհետ այն կլինի ոչ աշխատանքային: Հունվարի 20-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» … Read more

Միքայել սրբազանը խղճի բանտարկյալ է, նա Մայր Աթոռի դեմ ավերիչ արշավանքների հետևանքով է ազատությունից զրկվել․ պատգամավոր

Հիվանդանոցում հանդիպեցի իշխանության անօրինականությունների հետևանքով ազատազրկված և վերջերս վիրահատված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի հետ. գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Վերջինս, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանն ու, առհասարակ, սեփական եսին վերաբերող թեմաներից կամ դրանք շրջանցում է, իսկ նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային: Միքայել սրբազանը խղճի բանտարկյալ … Read more