Համացանցը՝ աշխարհի չորրորդ ամենամեծ աղտոտող

Եթե համացանցը լիներ երկիր, այն կլիներ աշխարհի չորրորդ ամենամեծ աղտոտողը․ գրում է Euronews-ը։ Համացանցը պատասխանատու է համաշխարհային ածխածնի արտանետումների 3.7 տոկոսի համար՝ գերազանցելով օդային ճանապարհորդությունների հասցրած վնասը։ Ահա, թե ինչու են գիտնականները ստեղծել նորարարական գործիք՝ լույս սփռելու այն բանի վրա, թե ինչպես է մեր գործունեությունը համացանցում ազդում բնության վրա։ Էքսետերի համալսարանի կլիմայի փորձագետների և Madeby.studio-ի … Read more

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի ու Իսրայելի նախագահները

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվել է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների «հաջող զարգացումը» տարբեր ոլորտներում, ինչպես նաև տնտեսական, առևտրային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման լավ հնարավորությունների առկայությունը։ Ադրբեջանի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։

Իսրայելի վարչապետը համաձայնել է միանալ Թրամփի «Խաղաղության խորհրդին»

21 Հունվարի, 2026 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Գազայի «Խաղաղության խորհրդին»: Այս մասին հայտարարել է վարչապետի գրասենյակը: Ավելի վաղ Ադրբեջանը նույնպես ընդունել էր ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Գազայի «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ։ Գազայի խաղաղության խորհրդին միանալու հրավերներ են ուղարկվել բազմաթիվ առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ … Read more

Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները համոզում են քահանային՝ միանալ Գևորգ սրբազանին. ահազանգ 

Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները այցելել են Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Սարգսյանին և փորձել համոզել՝ միանալ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որ Հայրապետական տնօրինությամբ ազատվել է Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից: ABC Media-ի հետ զրույցում Հովսեփ քահանա Սարգսյանը պատմեց, որ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 20-ին, եկեղեցում, բարեկամական զրույցի ձևաչափով: «Ինձ առաջարկություն է արվել միանալու Գևորգ Սրբազանին, … Read more

Երևանում մարդիկ գնում են ադրբեջանական վառելիք. սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։ Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև Արևելք … Read more

Հոգևորականները ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել. ո՞ւր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները. Տեր Զարեհ

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, իսկ այժմ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է, զարմացած է՝ ո՞ւր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, երբ սպառնում են հոգևորականներին։ «Ինչո՞ւ չեն արձագանքում մեր պետությունում հավատարմագրված ներկայացուցչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանում իշխանականներին՝ ընդդեմ Սուրբ Եկեղեցին, երբ մեր … Read more

Մարուքյանը՝ «Զայեդ» մրցանակի մասին․ Որտեղ կա Շառլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

21 հունվարի 2026 – 13:20 AMT PanARMENIAN.Net – «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ «Զայեդ» մրցանակի շնորհումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայկական համացանցում բուռն արձագանք է առաջացրել՝ ընդգծելով, որ մրցանակը նրան հանձնվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար։ Նա նշել է, որ ժողովուրդը չպետք … Read more

ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ և Ստոկհոլմ

21 Հունվարի, 2026 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար մի քանի պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ԱԺ նախագահի որոշումներից։ Ստրասբուրգ կգործուղվեն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ … Read more

Հրապարակվել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին 365 օրերի 365 «հաղթանակի» ցանկը: Ցանկի 143-րդ համարում նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ 149-րդ համարում նշվում է «ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու շրջանակ՝ սահմանելով հրադադարի պարտադիր ժամկետներ և վերականգնման խթաններ»։

Կաշառքը պարգևավճար դարձնելով՝ օրինականացրե՞լ եք այն • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։