Ռոման Երիցյանը հրապարակել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը

Փաստաբան Ռոման Երիցյանն այսօր տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է  Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը, որը նա տվել է ընդդեմ  ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ հայցի քննության ժամանակ։

«Ադրբեջանական կողմը, ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո, ներկայացրել է վերջնագիր՝ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ, ինչից ԼՂՀ ղեկավարութունը խուսափել է՝ տարածելով համապատասխան հայատարարություն և որի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել բնակչությանը ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը և կազմակերպել ԼՂՀ տարածքից դուրս բերումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հայցվորը բազմիցս հրապարակային ելույթներում նշել է, որ չկա նման փաստաթուղթ, ավելին՝ նման փաստաթղթի ընդունումն ամբողջությամբ հակասում է ԼՂՀ օրենքներին ու օրենսդրությանը, որևէ պետական մարմին ԼՂՀ օրենսդրությամբ օժտված չէ նման իրավական ակտ ընդունելու լիազորությամբ և այն առկա չէ անգամ ԼՂՀ

Իրավական ակտերի տեղեկատվական համակարգում։ Խնդրո առարկա հայտարարությունը, մատնանշելով հրամանագիրը, չեղարկելու որոշում է կայացվել արդեն ՀՀ տեղափոխվելուց հետո՝ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով։ Պատասխանող կողմը հաշվի չի առել նաև այս հանգամանքը՝ դրա մասին որևէ հիշատակում չանելով դասագրքում»,- դատարանում ասել է  Արցախի նախկին  նախագահը։

Leave a Comment