Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում՝ այդ թվում նոր ուղղություններով

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում՝ այդ թվում նոր ուղղություններով

2 փետրվարի 2026 – 16:08 AMT

PanARMENIAN.NetՀնդկաստանի զինված ուժերը պատրաստակամ են շարունակել ՀՀ հետ համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ: Այս մասին ասել է այցով Երևանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։

Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան:

2024-ի նոյեմբերին հնդկական Indian Defence Research Wing պարբերականը հայտնել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։

Leave a Comment