Իշխանությունները Ն․Սամսոնյանի և Վ․Սաղաթելյանի արարքին արձագանքել են ոչ իրավաչափ․ նրանց ենթարկել են արժանապատվությունը նվաստացնող վատ վերաբերմունքի․ Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է հայտարարություն՝ փոդքաստերներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ քաղաքացիական հայցերի և քրեական հետապնդման մասին. «Փաստերը 2025 թվականի նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իմնեմնիմի» փոդքասթի վարող Վազգեն Սաղաթելյանի (դատական գործ թիվ ԵԴ2/12193/02/25)։ Հայցվորը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից՝ … Read more