Պենտագոնը ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետի հրաժարականն է պահանջում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը խնդրել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջին հրաժարական տալ։

Euronews-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնը՝ չնշելով հրաժարականի մասին խնդրանքի պատճառները։

«Ջորջն անմիջապես կհեռանա բանակի 41-րդ շտաբի պետի պաշտոնից», – ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը:

Ջորջը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի օգոստոսից՝ դեռևս Բայդենի վարչակազմի ժամանակներից, իսկ սովորաբար այդ պաշտոնում պաշտոնավարման ժամկետը 4 տարի է։

 

Leave a Comment