
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Յասամին Անսարին հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ իմպիչմենտի գործընթաց սկսել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ՝ կապված Իրանում գործողության իրականացման ժամանակ կիրառվող մեթոդների հետ, հայտնում է Axios պորտալը:
Ավելի վաղ դեմոկրատ սենատորները ուշադրություն էին հրավիրել պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի՝ ուժի կիրառման նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի վրա։
«Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ինքը կներկայացնի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ իմպիչմենտի հոդվածները՝ Իրանում գործողության անցկացման նրա մեթոդի պատճառով»,- գրում է պորտալը՝ հղում անելով պատգամավորի խոսքերին։
Անսարին մեղադրել է Պենտագոնի ղեկավարին ամերիկացի զինծառայողների կյանքին ու առողջությանը սպառնալիք ստեղծելու և ռազմական հանցագործություններ կատարելու մեջ ու հայտարարել, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ սկսել իմպիչմենտի գործընթացը։