Արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց. փաստաբան

Արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ ներկայացնելով քայլերը։ «Կատարում եք հետևյալ քայլերը․ 1. Գրավոր դիմում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում ներառելու պահանջով։ Եթե նկատում եք, որը դիմումի պատասխանը, անկախ դրա բովանդակությունից, արհեստականորեն ձգձգվում է՝ շտապ ահազանգում եք … Read more

Քաղաքական հետապնդումներ իրականացնող պետության դեմքը – Live News

Քաղաքական հետապնդումներ իրականացնող պետության դեմքը այսպիսին է։ Գրում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։  «Քննչական կոմիտեի հանցագործությունների մասին վերջին 10 հայտարարություններից 9-ը քաղաքական գործ է, 1-ը՝ մանկապղծության դեպքով անգործությունը արդարացնելու նպատակով մեկ այլ մանկապղծության մասին հաղորդում։ Տպավորություն է, թե մեր երկրում չկան սպանություններ, բռնարարքներ, գողություններ, խարդախություններ. կան միայն ընտրակաշառատուներ, ընտրահայհոյողներ, ընտրազրպարտողներ և ընտրադավաճաններ…»,-նշում է փաստաբանը։

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է. գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «2008 թվականին հատկացված 60 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում են ուղարկել Արցախի նախկին զինկոմիսար (1999-2011 թթ․), Պաշտպանության բանակի մարտական պատրաստության նախկին բաժնի … Read more

Նարեկ Կարապետյանը պահանջում է ՔԿ-ից՝ հերքել զրպարտությունը. փաստաբան

Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով ՔԿ-ից՝ հերքել զրպարտությունը։ «Հանդես գալով որպես Նարեկ Կարենի Կարապետյանի փաստաբան պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակվածզրպարտության մասով։ Ձեր կողմից 20.05.2026 թվականին կատարված հրապարակումը ներկայացվել է որպես փաստ առ այն, որ իբրև թե Նարեկ Կարապետյանը «թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ … Read more

ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ Բագրատ Սրբազանի 55-ամյակը․ փաստաբան

Բագրատ Սրբազանի ազատազրկման 330-րդ օրը` մայիսի 20-ին, նրա 55-րդ տարեդարձն է: ԱԱԾ մեկուսարանում տոնել են Սրբազան Հոր տարեդարձը։ «Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան Հոր իմաստության ու լավատեսության առատությամբ ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ արքեպիսկոպոսի 55-ամյակը: Հավատով, որ շատ շուտով ունենալու ենք ազատագրված Հայաստան»,- գրել է Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նշենք, որ «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքը ներկայացրել … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն վերածվել է ՔՊ կուսակցության քարոզչական շտաբի․ Արսեն Բաբայան 

AntiCor հակակոռուպցիոն հարթակը մեկ ամիս տևողությամբ հետազոտություններ է իրականացրել և փորձագետները համակարգային կոռուպցիայի լուրջ խնդիրներ են արձանագրել։ Այս մասին «Կոռուպցիան նախընտրական փուլում» աշխատաժողովի ընթացքում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։ «Քրեական վարույթների շրջանակներում, հատկապես ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, նկատվում են դե ֆակտո տոտալ գաղտնալսումներ։ Մենք արդեն գիտենք, որ բոլորին այսպես գաղտնալսում են՝ հիշելով, օրինակ, Բագրատ Սրբազանի հետ կապված … Read more

Կասկածելի հանգամանքներում մահացել է Յուլիա Մաքսիմովսկայի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը․ փաստաբան

Անբարոյական վարքագիծ դրսևորած ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում: Գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց ծաղրի ենթարկելու, վիրավորելու և հրապարակային բռնություն … Read more

Փաստորեն, մեր երկրում մանկապիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն անդրադառնալով Վեդիում դպրոցական քույրերի հանդեպ պարբերաբար իրականացված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, և իրավապահ մարմինների անհամարժեք արձագանքին՝ գրել է․ «Պատկերացրեք իրավիճակ՝ փետրվար ամսին, քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվում անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարված լինելու դեպքի առթիվ: Հետո մի հատ էլ ապրիլին է նախաձեռնվում: Ու ինչ են անում ոստիկանությունը, քննչականն ու դատախազությունը՝ … Read more

Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է.  «Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին։ Նրանք փորձում են ջնջել նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը՝ հանուն սեփական քաղաքական շահի։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի սակարկել ժողովրդի պատմությունն ու ինքնիշխանությունը։ Ժամանակն է սթափ հայացք գցել իրականությանը։ Պատմությունը խմբագրողները դատապարտված … Read more

Դատախազությունն ապրում է պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է «նիկոլադուքյանի»

Փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. ««Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ն հրապարակել է հանրության ընկալման ցուցանիշները դատախազության վերաբերյալ, մասնավորապես հարցված քաղաքացիների 60 տոկոսն այն կարծիքին են, որ ՀՀ դատախազությունը լիովին կամ մասամբ կոռումպացված է։ Փաստաբանական գործունեությանս արդյունքում համոզմունք ունեմ, որ դատախազությունն առհասարակ կոռումպացված չէ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի, ցավոք, միակ առավելությունն է, իհարկե՝ նրա … Read more